Նորություններ

Գործնական հանդիպում

Ս/թ փետրվարի 7-ին տեղի ունեցավ գործնական հանդիպում, որին մասնակցում էին նախագահ Հարություն Մելքոնյանը, փոխնախագահ Արսեն Մխիթարյանը և հանձնաժողովի անդամները: Քննարկման դրվել էր ՀՀ հանդբոլի առաջնությունների անցկացման կանոնակարգը, որը բովանդակալից կազմվել էր Արսեն Մխիթարյանի կողմից, որտեղ ընդգրկված էր բոլոր այն առաջնությունները, որոնք առաջ էին քաշվել Վանաձորում անցկացված գործադիր կոմիտեի նիստի ժամանակ: Մեկ անգամ էլ մանրամասն անդրադառնալով կանոնակարգի հարցերին, ֆեդերացիայի նախագահը իր շնորհակալությունը հայտնեց փոխնախագահին արդյունավետ և մեծ աշխատանք կատարելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ եղավ մնացած այն հարցերին, որոնք շոշափվել էին սեմինար խորհրդակցության ընթացքում: Բոլոր առաջարկված հարցերի վերաբերյալ եղավ կոնկրետ որոշումներ, որոնք հասանելի կլինեն բոլոր շահագրգիռ կազմակերպություններին` ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով: Միաժամանակ քննարկվեց գործկոմի անդամների թեկնածուների հարցը, ինչպես նաև ֆեդերացիայի անդամ դառնալու անդամավճարների մուծման կարգը: Հանձնարարություն եղավ մրցավարական հանձնաժողովի նախագահին, սեմինար-խորհրդակցություն անցկացնելու վերաբերյալ:

Արդյունավետ հանդիպում

 

Ս/թ հունվարի 25-26-ը Վանաձոր քաղաքում Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամների և Հայսատանի տղամարդկանց հավաքական թիմերի մարզիչների, ֆեդերացիայի մարզչական , մրցավարական և կարգապահական կոմիտեների նախագահների համատեղ երկօրյա սեմինար խորհրդակցություն: Օրագարգում հետևյալ հարցերն էին`

  •  Նիստի բացում, հայ-ֆրանսիական համագործակցության ծրագիր` զեկ. Հ. Մելքոնյան
  • Մրցումների կանոնադրությունների քննարկում և հաստատում` զեկ. Ա. Մխիթարյան
  • Կարգապահական հանձնաժողովի հաշվետվություն` զեկ. Մ. Մելիքյան
  • Մրցավարական հանձնաժողովի հաշվետվություն, հետագա աշխատանքների կազմակերպում` զեկ. Ա. Արևշատյան
  • Միջազգային մրցաշարերի մասնակցության հաշվետվություն` զեկ. Կ. Պեպանյան, Վ. Մխիթարյան
  • Մարզչական հանձնաժողովի աշխատանքների քննարկում` զեկ. Ս. Գևորգյան
  • Հավաքական թիմերի աշխատանքների քննարկում, միջազգային մրցաշարերի և Եվրոպայի առաջնությունների մասնակցության քննարկում, 4 տարվա հեռանկարային պլանի կազմում` զեկ. Հ. Մխիթարյան
  • 2020թ. օրացուցային պլանի քննարկում
  • Մրցումների անցկացման վայրերի քննարկում` զեկ. Է. Օհանյան
  • ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի անդամության վճարների քննարկում և հաստատում` զեկ. Հ. Մելքոնյան
  • Մարզական գույքի բաշխման ցուցակի հաստատում` զեկ. Հ. Մելքոնյան
  • Այլ հարցեր

Ի դեպ նման համաժողովը կազմակերպվեց ֆեդերացիայի նախագահ Հ. Մելքոնյանի և փոխնախագահ Ա. Մխիթարյանի նախաձեռնությամբ, որը միաժամանակ ֆեդերացիայի նախագահության հոկտեմբերի 31-ի որոշման իրագործումն էր: Երկօրյա սեմինար խորհրդակցությունը բավականին բովանդակալից էր ըստ հարցերի քննարկումներով և կոնկրետ առաջարկություններով: Խորհրդակցության մասնակիցների կողմից առաջարկված հարցերի վերաբերյալ ընդունված կանոնակարգերը, որոշումները և առաջարկությունները մեկ անգամ ևս խմբագրելուց հետո, կուղարկվի բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են հանդբոլի հետագա զարգացմամբ: 
Փոխնախագահ Ա. Մխիթարյանի կողմից եղավ նաև առաջարկություն, որ ֆեդերացիայի կայքում մանրամասն ներկայացվի հանդբոլի հանրությանը, միջազգային դելեգատներ Աննա Մելքոնյանի և Արսեն Մխիթարյանի կողմից մասնակցած միջազգային պաշտոնական առաջնություններում կատարած աշխատանքների վերաբերյալ, որը շատ կհետաքրքրի հանդբոլի մասնագետներին և խթան կհանդիսանա հանդբոլի նմանատիպ մասնագետներ դառնալու առումով: Բավականին լուրջ առաջարկություններ եղան հավաքական թիմերի մարզիչների կողմից` ինչպես մարզիչների երկարաժամկետ որակավորման դասընթացներին մասնակցելու, այնպես էլ լավագույն 2-3 երիտասարդ, շնորհալի մարզիկների գործուղել որևիցէ բարձրակարգ ակումբ` համատեղ ուսումնամարզական հավաքների մասնակցելու համար:

Ֆեդերացիայի նախագահի կողմից եղավ նաև հաշվետվություն անցած տարվա` տարբեր մարզադպրոցներին, մարզակումբներին, ԲՈՒՀ-երին և հատկապես տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներին մարզական գույքով ապահովելու վերաբերյալ, ինչպես նաև առաջարկեց 2020թ. մարզական գույքով ապահովել այն կառույցներին, որոնք ինչ-որ կերպ կարողացել են նպաստել հանդբոլի զարգացմանը: Կարևորագույն որոշումներից մեկն էր նաև այն հարցը, որ հանրապետությունում տարբեր գերատեսչությունների կողմից անցկացվող հանդբոլի առաջնության գլխավոր մրցավարական հանձնախումբը համաձայնեցնել ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի հետ: Եղավ նաև առաջարկություն հետագայում նմանատիպ համատեղ սեմինար-գործնական խորհրդակցություն անցկացնել նաև մրցավարական կազմի հետ: Մրցավարությունն էլ ավելի կազմակերպված և մակարդակով անցկացնելու համար եղավ առաջարկություն 2020թ. առաջնություններին թույլատրել, որպես մրցավար հանդես գալու նաև թիմերի մարզիչներին և հատկապես, զույգերը կազմելիս հաշվի առնել երիտասարդ և փորձառու մասնագետների համատեղ աշխատանքը:

Վերջում բոլոր մասնակիցների կողմից եղավ գովասանքի և ոգևորության խոսքեր անցկացված միջոցառման վերաբերյալ, և ակնկալիք, գոնե, տարեկան 2-3 անգամ նմանատիպ գործնական խորհրդակցություններ անցկացնելու մասին:

Շնորհավորական ուղերձ

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան, հանձինս նախագահ Հարություն Մելքոնյանի, ամանորյա ուղերձ է հղում հայրենակիցներին` Հայաստանի,  Սփյուռքի և Արցախի, շնորհավորելով Ամանորը և Սուրբ Ծնունդը: Բարձր է գնահատում Ձեր ավանդը հանդբոլի մասսայականության բարձրացման, ինչպես նաև ակտիվ գործունեության համար, ցանկանում ամուր առողջություն, տոկունություն և մաղթում լավատեսություն 2020 թվականում` էլ ավելի ակտիվ և արդյունավետ աշխատելու համար:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՀՀ հանդբոլի ֆեդերացիա 

Որակավորման դասընթացները շարունակվում են

Դեկտեմբերի 23-ին Շենգավիթի համայնքի մարզադպրոցում տեղի ունեցավ որակավորման մարզում, սեմինար պարապմունք, որը անց էր կացնում ուսման նպատակով Երևանում գտնվող Բելգիայի բարձրագույն խմբի թիմերից մեկի մարզիչ, բարձրագույն կարգի մարզիչ Սեյրան Կրոյանը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան իր շնորհակալությունն է հայտնում մարզադպրոցի տնօրինությանը(տնօրեն` Դ. Ֆահրադյան) մարզադահլիճը տրամադրելու կապակցությամբ և մասնավորապես Սեյրան Կրոյանին, որը համաձայնվեց անցկացնելու <<Մաստեր Կլասս>> Երևան քաղաքի մարզադպրոցների հանդբոլի մարզիչների համար:

Ուրախալի է նաև այն փաստը, որ բավականին ներկայացուցչական էր մարզիչների կազմը, ավագ սերնդի մարզիչներից մինչև սկսնակները: Մարզման ընթացքում մեծ ուշադրություն դարձվեց նաև տեսական գիտելիքներին: Ֆեդերացիան նախատեսում է նաև մարզչական սեմինարներ, որակավորման դասընթացներ կազմակերպել նաև մարզերում և հատկապես Արցախում: Ի ուրախություն մեզ հայտնում ենք նաև, որ հաջորդ տարվա տարբեր տարիքի առաջնություններին, Արցախի մարզական կազմակերպությունը ցանկություն է հայտնել մասնակցելու երկուական թիմերով: Եթե կա ցանկություն, կլինի նաև մասսայականության մեծացում, ինչու չէ նաև մարզական արդյունքների բարձրացում: Սպասենք և հուսանք:

ՀՀ հանդբոլի ֆեդերացիա

Հետաքրքիր է իմանալ

ԱՇԽԱՐԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՆԴԲՈԼԻ 24-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԻՄԵՐԻ ԳՐԱՎԱԾ ՏԵՂԵՐԸ

2019Թ. ՃԱՊՈՆԻԱ

1. Հոլանդիա

2. Իսպանիա

3. Ռուսաստան

4. Նորվեգիա

5. Մոնտենեգրո

6. Սերբիա

7. Շվեդիա

8. Գերմանիա

9. Դանիա

10. Ճապոնիա

11. Հարավային Կորեա

12. Ռումինիա

13. Ֆրանսիա

14. Հունգարիա

15. Անգոլա

16.Արգենտինա

17. Բրազիլիա

18. Սենեգալ

19. Սլովենիա

20. Կոնգո

21. Կուբա

22. Ղազախստան

23. Չինաստան

24. Ավստրալիա

 

Հայտարարություն

Հայտնում ենք, որ առաջին անգամ անց է կացվում հանրապետության<<Լավագույն մարզիչ>>  մրցույթ-ստուգատես: Առաջարկում ենք բոլոր մարզադպրոցներին, մարզակումբներին, մրցավարներին, որոնք մասնակցում են Հայաստանի առաջնություններին, ներկայացնել իրենց կարծիքը մինչև 2019թ. դեկտեմբերի 25-ը ՀՀ հանդբոլի ֆեդերացիա կամ գրել ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուկյան էջին(https://www.facebook.com/Armenian-Handball-Federation-101683674565288/):

ՀՀ հանդբոլի ֆեդերացիա

Friday the 25th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am