Նորություններ

Պարգևատրվեցին մեդալներով և մրցանակներով

Ավարտվեց ՀՀ հանդբոլի մինչև 15տ աղջիկների եզրափակիչ առաջնությունը, որն անցկացվեց Երևան քաղաքում` հոկտեմբերի 7-10ը ՖԻՄԱ-ի մարզադահլիճում: Տեխնիկա-տակտիկական պատրաստության առումով թիմերը բավականին բարելավել էին իրենց պատրաստության մակարդակը: Ցավոք բոլորի մոտ բացակայում էր խաղային պատրաստության մակարդակը, որը կարելի է զարգացնել ստուգողական խաղերի և ընկերական հանդիպումների միջոցով: 

Խաղերի ավարտից հետո աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը`

1-ին տեղ - ԽՄՕՄՄ

2-րդ տեղ - ՀԲՄԴ

3-րդ տեղ - Աջափնյակ

4-րդ տեղ - Արցախ

Խաղերի փակման արարողության ժամանակ մասնակից թիմերը պարգևատրվեցին մեդալներով և հավաստագրերով: Յուրաքանչյուր թիմից մեկական խաղացողներ պարգևատրվեցին մրցաշարի լավագույն խաղացողի մեդալով և մրցանակով:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մասնակից բոլոր թիմերին տրամադրեց խաղային գնդակներ և կազմեց Հայաստանի հանդբոլի աղջիկների հավաքական թիմը(մարզիչներ` Արմինե Անտոնյան, Նարինե Ղազարյան):

Wednesday the 1st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am