Նորություններ

Ուրախալի է Արցախի թիմի մասնակցությունը

Աննախադեպ թվով թիմեր են մասնակցում Երևանում անցկացվող Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնությանը: Մասնակից 10 թիմերը համալրված են հեռանկարային մարզիկներով, որոնք էլ հետագայում կհամալրեն Հայաստանի հավաքական թիմերը: Ուրախալի է այն փաստը, որ 10 թիմերից 5-ը Հայստանի տարբեր մարզերը ներկայացնող թիմերն են` Ալավերդի(մարզիչ` Կ. Պեպանյան), Վանաձոր(մարզիչ Ա. Բարսեղյան), Գավառ(մարզիչ` Վ. սարգսյան), Գյումրի(մարզիչ` Ա. Գրիգորյան) և մասնավորապես Արցախի թիմը(մարզիչ` Վ. Քոչարյան), ինչպես նաև Երևանը ներկայացնող Շենգավիթի թիմը(մարզիչ` Զ. Վանեցյան), ՀԲՄԴ 1-ին թիմը(մարզիչ` Թ. Մինասյան), ՀԲՄԴ 2-րդ թիմը(մարզիչ` Ա. Փանոսյան), ԲԿՄԱ-ի թիմը(մարզիչ` Վ. Աբրահամյան), Նոր-Նորքի մարզադպրոցի թիմը(մարզիչ` Գ. Միքայելյան):

Պետք է հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանին, որ տրամադրեց ինստիտուտի մարզադահլիճը, վերը նշված միջոցառումը անցկացնելու համար: Ի դեպ Դ. Խիթարյանը միաժամանակ հանդիսանում է նաև Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ:

Ցանկալի կլիներ, որ մեծ թվով թիմերի մասնակիցները նաև տիրապետեին ժամանակակից հանդբոլ խաղի յուրահատուկ տեխնիկական պատրաստությանը, որը ցավոք դեռ հասանելի չև: Բայց մասնակից թիմերի մարզիչները, ինչպես նաև մասնագետները միակարծիք են, որ նման արդյունավետության հասնելու համար հարկավոր է նաև մեր մարզական մեկնաբաններին, հեռուստատեսության ղեկավարներին ավելի շատ ուշադրություն դարձնեն հանդբոլի մրցումների մեկնաբանմանը, հատկապես միջազգային մրցաշարեր ցուցադրելիս: Այս բացը կարծես թե ուզում է լրացնել ԿԳՄՍ-ի փոխնախարար պարոն Կարեն Գիլոյանը, որը մինչև այս պաշտոնին անցնելն էլ ցանկություն ուներ կազմակերպելու մարզական ալիքի բացելու հարցը,որը կարծում ենք այսօրվա հրամայականնա, մարզական աշխատանքները ավելի բարձր մակարդակով լուսաբանելու համար, ինչու չէ նաև ժամանակակից մարզական միջոցառումները տարբեր մարզաձևերից հասանելի դարձնելու մարզական հասրակությանը:

Մրցումների արդյունքների վերաբերյալ կլինի ամենօրյա ինֆորմացիա, որը հասանելի կլինի  նաև մեր կայքում:

Wednesday the 1st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am