Նորություններ

Այցերը շարունակվում են

Շարունակվում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամների, մարզիչների, մրցավարական կազմի այցելությունները Հայաստանի համայնքներ, հանդբոլի զարգացման վիճակը ուսումնասիրելու և հնարավորության սահմաններում գույքի և մասնագիտական գրականությունով ապահովելու համար:

Հերթական այցը կայացավ շաբաթ և կիրակի օրերին Ապարանի համայնք, որի նախաձեռնողը եղավ ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն

Մխիթարյանը: Նա այցելել է համայնքի մի շարք հանրակրթական դպրոցներ, ուսումնասիրել նրանց մարզադահլիճների հագեցվածությունը և ընտրվել է 2 կրթօջախներ, որոնք ապահովված են մարզադահլիճով և մարզահրապարակներով: Մի շարք հանդիպումներ է ունեցել կրթօջախի տնօրենների, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների, համայնքի մարզադպրոցի ղեկավարության հետ և պայմանավորվել է, որ ֆեդերացիան կտրամադրի համապատասխան մարզագույք(դարպասներ, գնդակներ), իսկ իրենք պարտավորվել են ֆիզկուլտուրայի դասերին ընդգրկել հանդբոլի ծրագրով առաջարկվող ուսումնական նյութ, իսկ հետագայում նաև մարզադպրոցում բացել հանդբոլի մասնագիտական խմբեր:

Մարզագույք տրամադրվեց ԿԳՄՍ նախարարության  Ապարանի ֆիզիկա-մաթեմատիկական ավագ դպրոցին(տնօրեն Ն. Բարսեղյան, ֆկ ուսուցիչ Վ. Աբրահամյան) և թիվ 1 հիմնական դպրոցին (տնօրեն Ա. Ալեքսանյան, ֆկ ուսուցիչներ՝ Է. Սարգսյան, Ա. Սաֆարյան):

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահությունը կշարունակի իրեն այցերը հանրապետության տարբեր համայնքներ՝ հատկապես սահմանամերձ քաղաքներ, վերը նշված ծրագիրը և հանդբոլի մասսայականությունը զարգացնելու ուղղությամբ:

 

Wednesday the 1st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am