Նորություններ

ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Վերջին ժամանակները, ինչպես Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նիստում, այնպես էլ գործադիր կոմիտեի և մարզչական խորհրդի համատեղ նիստերում մտահոգություն հնչեցին հանդբոլի վիճակը ք. Գյումրիում վերականգնելու ուղղությամբ: Բոլոր մասնագետները միահամուռ կարծիք հայտնեցին, որ եթե չկա հանդբոլ Գյումրիում, ապա հանրապետությունում հանդբոլի զարգացումը կունենա դժվարություններ: Այդ առումով վերջին տարիներին ֆեդերացիայի նախագահի և նախագահության անդամների նախաձեռնությամբ կազմակերպվեցին մի շարք այցեր ք. Գյումրի: Կազմակերպվեցին հանդիպումներ քաղաքապետ Ս. Բալասանյանի, ինչպես նաև քաղաքի սպորտի պատասխանատուների հետ, որոնք մտահոգված են հանդբոլի վիճակով ք. Գյումրիում, և պատրաստակամ ֆեդերացիայի հետ համատեղ մշակել համագործակցության ծրագիր՝ վերը նշված խնդրին լուծում տալու համար: Չնայած մի շարք միջոցառումների, այդ թվում մարզադպրոցին պարբերաբար մարզական գույքով ապահովելուն, միևնույն է, Երևանում անցկացվող տարբեր միջոցառումների մասնակցությունը Գյումրու մարզադպրոցի կողմից պասիվ էր: Այդ ամենը հաշվի առնելով՝ ևս մեկ այց կազմակերպվեց ֆեդերացիայի նախագահի և նախագահության անդամների մասնակցությամբ:

Փորձեցին ևս մեկ անգամ զրուցել խմդրի շուրջ, որն էլ հետագայում խթան կհանդիսանա հանդբոլի հետագա զարգացմանը Գյումրիում: Առաջարկություն եղավ նաև մեծ ուշադրություն դարձնել հանրակրթական դպրոցներում պետական ծրագրերով  նախատեսված հանդբոլի դասերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար, ընտրել մի քանի դպորցներ, որոնք ունեն մինիմալ պայմաններ (խոսքը մարզադահլիճի մասին է), ֆեդերացիայի կողմից տրամադրվող մարզական գրականության մարզական գույքի (դարպասներ, գնդակներ) և հետագայում ընտրված պատանիներին և աղջիկներին ուղղորդել մարզադպրոցներ՝ հանդբոլի մասնագիտական խմբերում ընդգրկվելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդբոլի մասնագիտական խմբերը գործում են մարզադպրոցում, որը քաղաքի կենտրոնից հեռու է, եղավ առաջարկ դիմել Գյումրու քաղաքապետ պարոն Սամվել Բալասանյանին, ով քաջատեղյակ լինելով  հանդբոլի երբեմնի հաջողություններին (ինքն էլ ուսանողական տարիներին բազմիցս մասնակցել է ուսանողական առաջնություններին) տրամադրել մեկ մարզչի հաստիք Գյումրու խաղերի մարզադպրոցին (տնօրեն Ա. Տիրայան):Այն գտնվում է քաղաքի բանուկ հատվածում, որը կլինի նաև այլընտրանք գործող մարզադպրոցի համար: Ինչպես նաև ընտրել մի շարք հանրակրթական դպրոցներ, որոնք աշակերտները հետագայում կհամալրեն այդ մարզադպրոցի հանդբոլի խմբերը: Այդ ուղղությամբ արդեն ֆեդերացիայի պատվիրակությունը հանդիպում ունեցավ Գյումրու N30 (տնօրեն Կ. Հակոբյան) հանրակրթական դպրոցի տնօրենի հետ և առաջարկվեց սկզբնական ժամանակահատվածում խմբեր ստեղծել այդ դպրոցում:Ֆեդերացիայի կողմից տրամադրվեց մարզական գույք, գրականություն: Իհարկե այս միջոցառումները ամենևին չի նսեմացնի գործող մարզադպրոցի աշխատանքներին, և ֆեդերացիան նույն փութաջանությամբ կշարունակի իր՝ համագործակցությունը գործող մարզադպրոցի հետ:

Ակնկալում է հետագա բոլոր մարզական միջոցառումներին, ինչպես նաև որակավորման դասընթացներին մարզադպրոցի մարզիչների անմիջական ակտիվ մասնակցությունը: Եղավ նաև առաջարկ երկու շահագրգիռ կողմերին գտնել հովանավորներ: Կազմակերպել Շիրակի մարզի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, որն իր աջակցությունը կունենա Գյումրիում հանդբոլի հետագա վիճակը բարելավելու ուղղությամբ:

Վերջում ցանկանում ենք նաև ք. Գյումրիի և ինչու չէ Շիրակի մարզի բոլոր մասնագետներին հրավիրել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մագիստրատուրայում ուսումը շարունակել նոր մասնագիտություններում՝ «Կառավարում» և «Շուկայագիտություն (մարկեթինգ)»:

Friday the 28th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am