Նորություններ

Կայացավ հանդբոլի ֆեդերացիայի գործկոմի և մարզչական խորհրդի հերթական նիստը

Կորոնավիրուսի հետևանքով աստճանաբար ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները, որոնք անհնար են անցկացնել խաղային մարզաձևերում՝ մասնավորապես հանդբոլում: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի վերջին նախագահության նիստում, ինչպես նաև գործադիր կոմիտեի և մարզիչների համատեղ անցկացված գիտաժողովում բավականին շատ առաջարակություններ եղան  հանդբոլի հետագա ծրագրերի վերաբերյալ: Մինչ խորհրդակցության սկսելը մասնակիցները՝ ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանի առաջարկությամբ, մեկ րոպե հոտընկայս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին վերջերս կյանիքց անժամանակ հեռացած Հայաստանի Հանրապետության լավագույն վետերաններ Աշոտ Հակոբյանին և մոսկվաբնակ Ռուբիկ Համբարձումյանին:

Այնուհետև հաստատվեց գիտաժողովի օրակարգը, որը բազմաթիվ հարցեր էր ընդգրկել հանդբոլի ներկայիս վիճակի, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ:

Բոլորի անհանգստությունը մեկն էր, թե երբ կսկսվի հանրապետության մարզադպրոցների ուսումնադաստիարակչական աշխատանքները և երբ կկազմակերպվի ֆեդերացիայի օրացույցային պալնով նախատեսված միջոցառումները: Առաջարկվեց հաստատել նախատեսված միջոցառումների նորացված պլան և ուղարկել համապատասխան մարզական կազմակերպություններին՝ գոնե հոկտեմբեր ամսից վերսկսել հանրապետության առաջնությունները: Պարզվեց, որ բոլոր մարզիչների աշխատելու ցանկությունը մեծ է և եթե հնարավորություն լինի համապատասխան թույլտվություն մարզումները վերսկսելու համար՝ բոլորը պատրաստ են: Չնայած մարզումների անցկացման արգելքին, որոշ մարզիչներ, պահպանելոբ պարետւ կողմից հաստատված կանոնները իրենց մարզումները կարողանում են անցկացնել բացօթյա պայմաններում: Համաժողովում նաև հաստատվեցին այն մարզիչները, որոնք առաջարկվեցին մարզչական խորհրդի կողմից: Նրանք պետք է ընդգրկվեն հանդբոլի Եվրոպայի և Հայաստանի ֆեդերացիաների միջև  կնքված «ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում: Առաջարկված մարզիչներն էին՝ Հրաչ Մխիթարյան ք. Երևան, Արմինե Անոտնյան ք. Երևան, Կարեն Պեպանյան ք. Ալավերդի, Արարտ Բարսեղյան ք. Վանաձոր, Վարդգես Մխիթարյան ք. Ստեփանակերտ, Մհեր Մարդանյան ք. Երևան, Վոլոդյա Աբրահամյան ք. Երևան: Մարզչական խորհրդի կողմից եղավ առաջարկություն, որ մարզիչենրը ընտրությունը սկսեն 7-10 տարեկան երեխաներից: Բոլոր մարզիչներին ֆեդերացիայի կողմից տրամադրվեցի 20-ական գնդակներ և առաջարկեցին 1-ին տարվա 6 ամսյա պարապմունքներից հետո, մասնակից աղջիկների և պատանիների համար կազմակերպել մրցույթ-ստուգատես կատարված աշխատանքները գնահատելու համար:

Այնուհետև ֆեդերացիայի նախագահի կողմից առաջարկվեց անցկացնել 10-12 տարեկանների և վետերանների առաջանություններ, որոնք ծախսերը կհոգա Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: Վերջում բոլոր առաջարկված հարցերի վերաբերյալ ընդունվեցին հստակ որոշումներ և ժամկետներ՝ այդ ամենն իրագործելու համար: Առաջարկվեց մրցավարական հանձնախմբի ղեկավար Ալեքսան Արևշատյանին կազմակերպել նմանատիպ սեմինար-խորհրդակցություն՝ մրցավարների հետագա անելքիները ճշտելու համար, որին հրավիրել եվրոպական կարգի տեսուչներ Արսեն Մխիթարյանին և Աննա Մելքոնյանին՝ վերջին ժամանակահատվածում մրցավարական նորություններին իրազեկելու համար:


 

Friday the 28th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am