Նորություններ

Իհարկե մարզվել հնարավոր է

Միգուցե մարզվելու համար լավագույն պայմաններ հնարավոր չէ գտնել, սակայն Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի և մարզչական խորհրդի նախաձեռնությամբ, հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պարտադիր պայմանները, մի շարք քաղաքներում՝ Երևանում, Ալավերդիում և Արցախի հանրապետությունում, սկսեցինք մարզումները:

Նպատակը մեկն էր, գոնե չմոռանանք սովորածը և պատրաստ լինենք այն բաղձալի օրվան, երբ կվերանա այս արհավիրքը և նորց մեր բոլոր թիմերը կվերադառնան իրենց սովորական մարզումներին և ինչու չէ, նաև հանրապետության առաջնություններին:

 

 Այս պատասխանատու գործին անդամագրվել են Երևանում՝ Հրաչ Մխիթարյանը, Վոլոդյա Աբրահամյանը, Ալավերդիում՝ Կարեն Պեպանյանը, Արցախում՝ Վարդգես Մխիթարյանը, Վալերիկ Քոչարյանը:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան կոչով դիմում է մնացած բոլոր կազմակերպություններին, պահպանելով պարետատան հրահանգները, սկսել մարզումային փուլը, այլ պարագայում կկորցնենք այն, ինչ որ ունեինք:

Սիրով կընդունենք նաև Ձեր առաջարկությունները, անցումային այս փուլում միջոցառումների անցկացման վերաբերյալ:

Միաժամանակ հայտնում ենք այն կազմակերպություններին, որոնք չեն ստացել մարզական գույք ֆեդերացիայից, դիմեն անհրաժեշտության դեպքում այն ստանալու համար:

Առողջ եղեք

Հարգանքներով Հարություն Մելքոնյան

Saturday the 6th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am