Նորություններ

Ցավալի լուր

Կյանքից անժամանակ հեռացավ Հայաստանի հանդբոլի լավագույն մարզիչներից մեկը` Աշոտ Մնացականի Հակոբյանը:

Ա. Հակոբյանը ծնվել է 1956թ. ք. Ալավերդիում: Պատանեկան տարիքից զբաղվել է իր սիրած մարզաձևով` հանդբոլով, և մարզվել 20-րդ դարի լավագույն մարզիչներից մեկի` Օլեգ Գորբունովի մոտ: Ավարտելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` անմիջապես անցել է մարզիչ-մանկավարժի աշխատանքին ք. Ալավերդիում: Ա. Հակոբյանը դարձել է հանրապետության չեմպիոն, հանդբոլի հավաքական թիմի կազմում մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին: Իր կողմից ղեկավարած Ալավերդու պատանեկան և մեծահասակների թիմը բազմիցս նվաճել են Հայաստանի չեմպիոնական կոչումները:

Մանկավարժական և մարդկային որակների, վաստակած փորձի և հմտության, իր իսկ նկատմամբ խստապահանջության շնորհիվ նա վայելել է իր սաների և այն կոլեկտիվների սերն ու հարգանքը, որտեղ էլ, որ աշխատել է:

Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիան և հանդբոլային ամբողջ ընտանիքը, մարզասերները, վետերանները ցավակցում են Ա. Հակոբյանի հարազատներին, և հայտնում իրենց զորակցությունը ընտանիքի անդամներին:

Ա. Հակոբյանի հուղարկավորությունը տեղի կունենա ս/թ հուլիսի 1-ին ժամը 14:00 Ալավերդի քաղաքում:

Saturday the 6th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am