Նորություններ
Աշխատանքային հանդիպում
Այսօր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել հանդիպում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի տեսուչ Աննա Մելքոնյանի և հանդբոլի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական տեսուչ, Արգենտինայի ներկայացուցիչ Թեդի Աջեմյանի միջև։ Մասնագետները միասին զրուցեցին Հայաստանում հանդբոլի ներկայիս վիճակի մասին, այնուհետև զրուցեցին և փորձեցին լուծումներ գտնել հետագայում միջազգային ասպարեզում տեսնել նաև հայ մրցավարների։ Պարոն Աջեմյանն իր աջակցությունը առաջարկեց ամեն կերպ խթանել հանդբոլի զարգացմանը Հայաստանում։ Այցը մասնավոր էր և նախօրոք պլանավորած չէր։