Նորություններ

Արդյունավետ հանդիպում

 

Ս/թ հունվարի 25-26-ը Վանաձոր քաղաքում Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամների և Հայսատանի տղամարդկանց հավաքական թիմերի մարզիչների, ֆեդերացիայի մարզչական , մրցավարական և կարգապահական կոմիտեների նախագահների համատեղ երկօրյա սեմինար խորհրդակցություն: Օրագարգում հետևյալ հարցերն էին`

  •  Նիստի բացում, հայ-ֆրանսիական համագործակցության ծրագիր` զեկ. Հ. Մելքոնյան
  • Մրցումների կանոնադրությունների քննարկում և հաստատում` զեկ. Ա. Մխիթարյան
  • Կարգապահական հանձնաժողովի հաշվետվություն` զեկ. Մ. Մելիքյան
  • Մրցավարական հանձնաժողովի հաշվետվություն, հետագա աշխատանքների կազմակերպում` զեկ. Ա. Արևշատյան
  • Միջազգային մրցաշարերի մասնակցության հաշվետվություն` զեկ. Կ. Պեպանյան, Վ. Մխիթարյան
  • Մարզչական հանձնաժողովի աշխատանքների քննարկում` զեկ. Ս. Գևորգյան
  • Հավաքական թիմերի աշխատանքների քննարկում, միջազգային մրցաշարերի և Եվրոպայի առաջնությունների մասնակցության քննարկում, 4 տարվա հեռանկարային պլանի կազմում` զեկ. Հ. Մխիթարյան
  • 2020թ. օրացուցային պլանի քննարկում
  • Մրցումների անցկացման վայրերի քննարկում` զեկ. Է. Օհանյան
  • ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի անդամության վճարների քննարկում և հաստատում` զեկ. Հ. Մելքոնյան
  • Մարզական գույքի բաշխման ցուցակի հաստատում` զեկ. Հ. Մելքոնյան
  • Այլ հարցեր

Ի դեպ նման համաժողովը կազմակերպվեց ֆեդերացիայի նախագահ Հ. Մելքոնյանի և փոխնախագահ Ա. Մխիթարյանի նախաձեռնությամբ, որը միաժամանակ ֆեդերացիայի նախագահության հոկտեմբերի 31-ի որոշման իրագործումն էր: Երկօրյա սեմինար խորհրդակցությունը բավականին բովանդակալից էր ըստ հարցերի քննարկումներով և կոնկրետ առաջարկություններով: Խորհրդակցության մասնակիցների կողմից առաջարկված հարցերի վերաբերյալ ընդունված կանոնակարգերը, որոշումները և առաջարկությունները մեկ անգամ ևս խմբագրելուց հետո, կուղարկվի բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են հանդբոլի հետագա զարգացմամբ: 
Փոխնախագահ Ա. Մխիթարյանի կողմից եղավ նաև առաջարկություն, որ ֆեդերացիայի կայքում մանրամասն ներկայացվի հանդբոլի հանրությանը, միջազգային դելեգատներ Աննա Մելքոնյանի և Արսեն Մխիթարյանի կողմից մասնակցած միջազգային պաշտոնական առաջնություններում կատարած աշխատանքների վերաբերյալ, որը շատ կհետաքրքրի հանդբոլի մասնագետներին և խթան կհանդիսանա հանդբոլի նմանատիպ մասնագետներ դառնալու առումով: Բավականին լուրջ առաջարկություններ եղան հավաքական թիմերի մարզիչների կողմից` ինչպես մարզիչների երկարաժամկետ որակավորման դասընթացներին մասնակցելու, այնպես էլ լավագույն 2-3 երիտասարդ, շնորհալի մարզիկների գործուղել որևիցէ բարձրակարգ ակումբ` համատեղ ուսումնամարզական հավաքների մասնակցելու համար:

Ֆեդերացիայի նախագահի կողմից եղավ նաև հաշվետվություն անցած տարվա` տարբեր մարզադպրոցներին, մարզակումբներին, ԲՈՒՀ-երին և հատկապես տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներին մարզական գույքով ապահովելու վերաբերյալ, ինչպես նաև առաջարկեց 2020թ. մարզական գույքով ապահովել այն կառույցներին, որոնք ինչ-որ կերպ կարողացել են նպաստել հանդբոլի զարգացմանը: Կարևորագույն որոշումներից մեկն էր նաև այն հարցը, որ հանրապետությունում տարբեր գերատեսչությունների կողմից անցկացվող հանդբոլի առաջնության գլխավոր մրցավարական հանձնախումբը համաձայնեցնել ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի հետ: Եղավ նաև առաջարկություն հետագայում նմանատիպ համատեղ սեմինար-գործնական խորհրդակցություն անցկացնել նաև մրցավարական կազմի հետ: Մրցավարությունն էլ ավելի կազմակերպված և մակարդակով անցկացնելու համար եղավ առաջարկություն 2020թ. առաջնություններին թույլատրել, որպես մրցավար հանդես գալու նաև թիմերի մարզիչներին և հատկապես, զույգերը կազմելիս հաշվի առնել երիտասարդ և փորձառու մասնագետների համատեղ աշխատանքը:

Վերջում բոլոր մասնակիցների կողմից եղավ գովասանքի և ոգևորության խոսքեր անցկացված միջոցառման վերաբերյալ, և ակնկալիք, գոնե, տարեկան 2-3 անգամ նմանատիպ գործնական խորհրդակցություններ անցկացնելու մասին:

Saturday the 6th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am