Նորություններ

Որակավորման դասընթացները շարունակվում են

Դեկտեմբերի 23-ին Շենգավիթի համայնքի մարզադպրոցում տեղի ունեցավ որակավորման մարզում, սեմինար պարապմունք, որը անց էր կացնում ուսման նպատակով Երևանում գտնվող Բելգիայի բարձրագույն խմբի թիմերից մեկի մարզիչ, բարձրագույն կարգի մարզիչ Սեյրան Կրոյանը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան իր շնորհակալությունն է հայտնում մարզադպրոցի տնօրինությանը(տնօրեն` Դ. Ֆահրադյան) մարզադահլիճը տրամադրելու կապակցությամբ և մասնավորապես Սեյրան Կրոյանին, որը համաձայնվեց անցկացնելու <<Մաստեր Կլասս>> Երևան քաղաքի մարզադպրոցների հանդբոլի մարզիչների համար:

Ուրախալի է նաև այն փաստը, որ բավականին ներկայացուցչական էր մարզիչների կազմը, ավագ սերնդի մարզիչներից մինչև սկսնակները: Մարզման ընթացքում մեծ ուշադրություն դարձվեց նաև տեսական գիտելիքներին: Ֆեդերացիան նախատեսում է նաև մարզչական սեմինարներ, որակավորման դասընթացներ կազմակերպել նաև մարզերում և հատկապես Արցախում: Ի ուրախություն մեզ հայտնում ենք նաև, որ հաջորդ տարվա տարբեր տարիքի առաջնություններին, Արցախի մարզական կազմակերպությունը ցանկություն է հայտնել մասնակցելու երկուական թիմերով: Եթե կա ցանկություն, կլինի նաև մասսայականության մեծացում, ինչու չէ նաև մարզական արդյունքների բարձրացում: Սպասենք և հուսանք:

ՀՀ հանդբոլի ֆեդերացիա

Friday the 28th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am