Նորություններ
Միջազգային որակավորման դասընթացներ հանդբոլից
Ս/թ դեկտեմբերի 12-14-ը ք. Երևանում անցկացվեց մարզիչ-մանկավարժների որակավորման դասընթացներ Եվրոպայի և Հայաստանի հոնդբոլի ֆեդերացիայի փոխհամագործակցության <<Սմարթ>> ծրագրի շրջանակներում: Եվրոպայի ֆեդերացիայի կողմից այս անգամ միջազգային դասախոս է ներկայացել պրոֆեսոր Իգոր Շեստակովը: Նախօրոք համաձայնեցված երկկողմ պայմանավորվածությամբ, կազմվել էր որակավորման դասընթացի թեմատիկան, ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքների ձևաչափով:
Ուրախալի է այն փաստը, որ դասընթացներին մասնակցեցին մեր հանրապետության տարբեր համայնքներից 44 մարզիչ-մանկավարժներ և ցավալի է, որ բացառություն կազմեց Գյումրու մարզադպրոցների մարզիչների ոչ պատասխանատու վերաբերմունքը նման լուրջ միջոցառմանը: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ պարապմունքներին մասնակցեց նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մագիստրոս, Բելգիայի հանդբոլի բարձրագույն խմբի տղամարդկանց <<Գենտ>> թիմի մարզիչ Սեյրան Կրոյանը, որը բավականին լուրջ կարծիք հայտնեց հրավիրված մասնագետի հասցեին: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան որակավորման հավաստագրեր: