Նորություններ

ՈւՍՈւՑՈՂԱԿԱՆ ԱՅՑԵԼՈւԹՅՈւՆ ՄԱՐԶԵՐ

ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի վերջին նիստում նախագահության անդամ ընտրվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը, որը մասնավոր այցով գտնվելով Օձուն համայնքում, հանդիպես թիվ 1 և թիվ 2 դպրոցների կոլեկտիվների  և աշակերտների հետ և նրանց տրամադրեց ինչպես հանդբոլի գնդակներ,

այնպես էլ մասնագիտական գրականություն, մի պայմանով, որ այսուհետև ֆիզկուլտուրայի դասերը անցկացնելիս ծրագրում ընդգրկել հանդբոլի պարապմունքներ, որը հիմնական նյութ է հանդիսանում դպրոցական ուսումնական ծրագրերում: Ցանկալի է նաև այս ավանդույթը շարունակեն նաև ֆեդերացիայի նախագահության մյուս անդամները:

Ուշագրավ փաստ էր նաև, որ այցելած դպրոցներից մեկի տնօրենը նախկինում պարապել է հանդբոլով և եղել է Ալավերդու հավաքական թիմի անդամ:

Saturday the 6th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am