Նորություններ
Որակազրկումներ ոչ սպորտային արարքի համար
Ս/թ նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի կարգապահական և մրցավարական հանձնաժողովի նիստ, մարզիկների կողմից ոչ վայելուչ պահվաշքի և սպորտային արարքների համար: Օրակարգում դրված էր <<Պոլիտեխնիկ>> ակումբի խաղացող Սեյրան Մարգարյանի ոչ վայելուչ արարքը մրցավարների նկատմամբ: Ելույթ ունեցող բոլոր մասնակիցները միանշանակ եկան մեկ եզրահանգման, որ խաղացողի կողմից ոչ վայելուչ արարքը պետք է պատժվի համաձայն գործող կանոնակարգի: տարբեր առաջարկություններով հանդես եկան կարգապահական հանձնաժողովի նախագահ Մարկ Մելիքյանը, մրցումների գլխավոր մրցավար Արսեն Մխիթարյանը, խաղի մրցավարներ Հրաչ Մխիթարյանը, Շուշանիկ Թադևոսյանը, մարզչական խորհրդի նախագահ Սերգեյ Գևորգյանը: Քվեարկության արդյունքում որոշեցին`
1. Սեյրան Մարգարյանին զրկել 2 տարի ժամկետով, որից մեկ տարին պայմանականորեն որպես խաղացող հանդես գալուն
2. Ոչ սպորտային արարքի համար տուգանել 20000(քսան հազար) դրամով: տուգանքի ֆինանսական մուծումը կատարվում է ՀՀ հանդբոլի ֆեդերացիա, որոշումը ընդունելուց 15 օրյա ժամանակահատվածում: Հանձնաժողովի նիստի որոշման արձանագրությունը ուղարկել <<Պոլիտեխնիկ>>ակումբ:
Նույն նիստում լսցեվ նաև Ալավերդի թիմի խաղացող Ալիկ Պապոյանի նոչ սպորտային արարքի համար (կարմիր քարտ) տուգանել 20000(քսան հազար) դրամով: Որոշման արձանագրությունը ուղարկել համապատասխան ակումբի ղեկավարությանը և 15 օրյան ժամկետում մուծել տուգանքի չափը:
Հանձնաժողովի նիստում ելույթ ունեցավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հ. Մելքոնյանը, որը առաջարկեց կարգապահական հանձնաժողովին վերանայել կանոնակարգը, որոշ լրացումներով և առաջարկություններով ներկայացնել հաստատման ավելի խիստ և արդյունավետ կանոնակարգ, ինչպես խաղի ընթացքում, այնպես էլ խաղից հետո մարզիկների, մարզիչների և պատասխանատու անձանց կողմից ոչ վայելուչ պահվածքի համար:
ՀՀ հանդբոլի ֆեդերացիա