Նորություններ

Վանաձորի հանդբոլի տղամարդկանց թիմը ՀՀ կրկնակի չեմպիոն

Ավարտվեց ՀՀ հանդբոլի մեծահասակների առաջնությունը:Չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Վանաձորի տղամարդկանց հավաքական թիմը(մարզիչ` Արարատ Բարսեղյան): Թիմը մինչև այդ դարձել էր նաև Համահայկական խաղերի հաղթող: Այս արդյունքները խոսում են այն մասին, որ ք. Վանաձորում մեծ ուշադրություն է դարձվում հանդբոլի զարգացմանը: Թիմը կազմված էր ինչպես փորձառու մարզիկներով, այնպես էլ երիտասարդ հանդբոլիստներով, որոնց փոխհամագործակցությունը խաղի ժամանակ, տվեց իր արդյունքը` բաղձալի արդյունքին հասնելուն: Վանաձորի հավաքական թիմը իրեն տեխնիկա-տակտիկական պատրաստությամբ, առանձնանում էր մնացած թիմերից: Ցանկալի է, որ այս թիմի կորիզի հիման վրա, տեղի մարզական կազմակերպությունները գտնեն համապատասխան հովանավորներ և ստեղծեն մարզական ակումբ, որը հետագայում, հրավիրված մի քանի հանդբոլիստներով համալրելու դեպքում, հանդես կգա Եվրոպայի ակումբային առաջնություններին, քանի որ միակ քաղաքն է, որն ունի միջազգային չափանիշներին համապատասխան մարզակառույց: ՀՀ հանդբոլի ֆեդերացիան իր պատրաստականությունն է հայտնում, որոշակի մարզագույքով օգնելու նոր ստեղծվելիք մարզական ակումբի թիմին:

Խաղերի  ավարտից հետո լսեցինք նաև մի շարք մասնագետների կարծիքը ՀՀ առաջնության վերաբերյալ և եկանք մի եզրահանգման, որ հաջորդ օրացուցային տարում մեծահասակների առաջնությունը անցկացվի մեկնումներով հնարավորության դեպքում առաջնությանը մասնակցի 8-ից ոչ պակաս թիմեր: Վերջում ավելացնենք, որ ուրախալի է այն փաստը, որ մրցանակակիրների պարգևատրումը կատարեց հանդբոլի երախտավորներից` ՀՀ բազմակի չեմպիոն, մինչև այսօր մարզիչ աշխատող (չնայած պատկառելի տարիքին) Աջափնյակ համայնքի մարզադպրոցի աշխատակից Ռիտա Հովակիմյանը:

Ավելի մանրամասն տարվա անցկացված միջոցառումների մասին հաշվետվություն կներկայացվի տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ: Ուրախալի է նաև այն փաստը, որ առաջին անգամ բոլոր  մասնագետների միջոցով ընտրվեցին մրցաշարի 7 լավագույն խաղացողները, ըստ խաղային տեղերի, որի մասին կհայտնվի լրացուցիչ հաղորդագրությամբ:

Մրցաշարի արդյունքների մասին կտեղեկացնենո ամփոփիչ աղյուսակի տեսքով:

Thursday the 4th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am