Նորություններ

Ցուրտ դահլիճ, թեժ պայքար

<<Օլիմպիական ապագա>> մարզադահլիճում սկսվեց մեծահասակների ՀՀ առաջնությունը: Որտեղ մասնակցում են 6 թիմեր, որոնք շրջանաձև համակարգով 5 օրյա պայքարում կվորոշեն հաղթողի կոչումը: 

Վերջերս եղանակի կտրուկ իջեցում բավականին դժվարություններ էր ստեղծել դահլիճի պայմաններին, որը սակայն կոմպենսացվեց բոլոր հանդիպումների թեժ պայքարով:  Ներկա մասնագետների կարծիքն էր, որ կարծես թե թիմերը բավականին լուրջ են նախապատրաստվել առաջնությանը, որը կարծես թե առաջին օրվա հանդիպումների հածիվներում այնքան էլ չարտացոլվեց: Ֆեդերացիայի նախագահության անդամների մտահոգությունը մրցավարների վերաբերյալ, շտկեցին մրցումների գլխավոր մրցավարներ Արսեն Մխիթարյանը, Սաշիկ Արևշատյանը, ազգային կարգի մրցավար Էդուարդ Օհանյանը, Հրաչ Մխիթարյանը, Մարկ Մելիքյանը, որոնք անմիջական մասնակցություն ունեցան ակտիվ մրցավարությունում:

Ցանկալի է նաև, որ մրցաշարին ներկա լինեն նաև սպորտի պատասխանատուները, որոնք ավելի լավ պատկերացում կունենան հանդբոլ մարզաձևի ներկա վիճակին: Այժմ մեր մարզասերներին ենք ներկայացնում առաջնության 1-ին օրվա հանդիպումների արդյունքները:

ք. Ալավերդի  -Պոլիտեխնիկ 44-24

ք. Գավառ - Արցախ 33-39

ք. Վանաձոր - Չարբախ 48-36

Հանդբոլի ֆեդերացիա 

Monday the 21st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am