Նորություններ
Ավարտվեց 17տ պատանիների եզրափակիչ առաջնությունը
Ս/թ նոյեմբերի 7-10-ը Վանաձորի մարզապալատում անցկացվեց հանդբոլի 17տ պատանիների եզրափակիչ առաջնությունը: Նախնական խաղերում 4-ը լավագույն տեղեր գրաված թիմերի միջև (ԽՄՕՄՄ, ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Հանդբոլի մասնագիտացված մարզադպրոց): Բոլոր խաղային օրերն էլ առանձնացվեց բարդ խաղային պայքարում:
Ականատես մասնագետների և հատկապես ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Մխիթարյանի կարծիքը միանշանակ մեկն էր, որ բոլոր մասնակից թիմերը առանձնանում էին իրենց տեխնիկա-տակտիկական պատրաստությամբ և 3-օրյա մրցակցությունից հետո նաև կազմվեց երիտասարդական հավաքականի թեկնածուների կազմը:
3-օրյա համառ պայքարից հետո թիմերը գրավեցին հետևյալ տեղերը.
1-ին տեղ -ԽՄՕՄՄ
2-րդ տեղ - ք. Վանաձոր
3-րդ տեղ - ք. Ալավերդի
4-րդ տեղ - Հանդբոլի մարզադպրոց
Ֆինանսական որոշ հարցեր պարզելուց հետո տղաների հավաքականը կմասնակցի Ուկրաինայում անցկացվելիք միջազգային մրցաշարին:
ՀՀ հանդբոլի ֆեդերացիա