Նորություններ

Հաջողությունների ակնկալիքով

Ս/թ հոկտեմբերի 31-ին նախկին Սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ՝հետևյալ օրակարգով.

1.     Ֆեդերացիայի նոր կանոնադրության քննարկում և հաստատում

2.    Կազմակերպչական հարցեր

 

Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանը, ովնշեց, որ նոր կանոնադրությունը շուրջ 3 ամիս է ներառված էր ֆեդերացիայի պաշտոնական կայքում, ինչպես նաև ուղարկվել է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին՝առաջարկություններ ստանալու ակնկալիքով: Կանոնադրությունը կազմվել է համաձայն հասարակական կազմակերպությունների մասին օրենքի պահանջներին: Առաջարկված կանոնադրությունը միաձայն ընդունվեց նախագահության կողմից և առաջարկվեց ներկայացնել պետռեգիստր` հաստատվելու համար: Այնուհետև Հ. Մելքոնյանիկողմից եղավ առաջարկություն, ֆեդերացիայի նախագահի տեղակալներ վերահաստատել Աշոտ Ղազարյանին, Էդուարդ Օհանյանին, Արսեն Մխիթարյանին, ինչընույնպես քվեարկությունով հաստատվեց: Նախագահի կողմից նաև եղավ առաջարկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու հարցը, որտեղ առայժմ չգտնվեց հարմար թեկնածու: Իսկ ֆեդերացիայի միջազգային կապերի պատասխանատու Աննա Մելքոնյանը, որը միաժամանակ հանդիսանում է հանդբոլի Եվրոպական ֆեդերացիայի մրցավար-դելեգատ, բարեխղճորեն կատարում է միջազգային և Եվրոպական ֆեդերացիաների հետբոլորնամակագրություններըև միջազգային բոլոր հարցերը: Ֆեդերացիայի նախագահության նիստում հաստատվեց նաև ֆեդերացիայի հետևյալ հանձնախմբերն իրենցնախագահներով.

Մարզչական հանձնախումբ – Գևորգյան Սերգեյ

Մրցավարական հանձնախումբ – Արևշատյան Ալեքսան

Կարգապահական հանձնախումբ – Մելիքյան Մարկ

Ֆեդերացիայի նախագահի կողմից հաստատման դրվեց մարզչական հանձնախմբիկողմից ներկայացված Հայաստանի տղամարդկանց և երիտասարդական հավաքականի հետևյալ մարզչական կազմը.

Տղամարդիկ – Մխիթարյան Հրաչ, Աբրահամյան Վոլոդյա

Պատանիներ – Պեպանյան Կարեն, Մխիթարյան Վարդգես

Անդրադարձ եղավ նաև աղջիկների հանդբոլին, հնչեցին կարծիքներ և առաջարկներ, որոնք միաձայն ընդունվեցին նախագահության անդամների կողմից: Որոշվեց, որ շատ լուրջ հանձնարարականներ պետք է տրվեն մարզադպրոցներին, մարզական ակումբներին, ինչպես նաև պետք է մշակվեն ծրագրեր, կոնկրետ աղջիկների հանդբոլի վիճակը լավացնելու ուղղությամբ:

Պ-ն Մելքոնյանի կողմից եղավ նաև առաջարկություն վերանայելու նախագահության կազմը և առաջարկություն եղավ, որ որոշ անդամներ, որոնք ընդգկրվել էին ըստ իրենց պաշտոնի, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Առաջարկվեց նախագահության կազմից հանել Կարեն Մանուկյանին (Շիրակի մարզի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ), Արայիկ Աբրահամյանին(Շենգավիթի համալիր մարզադպրոցի տնօրեն) և նախագահության անդամ հաստատել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարԴավիթ Խիթարյանին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հանդբոլի աշխատանքների համակարգող, նախագահ Արման Իսրայելյանին, որը հաստատվեց միաձայն:

Օրակարգի հարցերնավարտելուց հետո ֆեդերացիայի նախագահ Հ. Մելքոնյանը նախագահության անդամներին ներկայացրեց անցած 10 ամիսներին կատարած աշխատանքների մասին հաղորդում, որի առնչությամբ նախագահության անդամների կողմից եղան կոնկրետ առաջարկություններ (Արամ Կարապետյան, Արսեն Մխիթարյան), մշակել ծրագիր հանդբոլի հետագա վիճակի բարելավման վերաբերյալ և կոնկրետ հանձնարարություն, ֆեդերացիայի փոխնախագահներ Ա. Մխիթարյանին և Է. Օհանյանին մշակել լայնածավալ ծրագիր և կազմակերպել սեմինար-խորհրդատվություն, հանրապետությունում աշխատող բոլոր մարզիչների, մրցավարների, կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Նախագահության նիստում նաև եղավ կոնկրետ առաջարկություն` դիմել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, ԿԳՄՍ նախարարությանը և Երևան քաղաքի ղեկավարությանը` ֆեդերացիայի անդամներ Կառլեն Սարգսյանին, Վանիկ Սարգսյանին, Ռիտա Հովակիմյանին ծննդյան 80 և 75-ամյակների կապակցությամբ արժանացնել որևիցեգերատեսչական պարգևի:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա

Monday the 21st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am