Նորություններ

ԸՆԴԱՌԱՋ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 05-ին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնում տեղի ունեցավ ՀՀ հանդբոլի հանրապետական առաջնությունների, եզրափակիչ խաղերին ընդառաջ հանդիպում, մրցավարական անձնակազմի հետ:

Հանդբոլի Ֆեդերացիան հրավիրել էր սեմինար հանդիպում Ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Արևշատյանի և եվրոպական կարգի տեսուչ, ֆեդերացիայի միջազգային կապերի պատասխանատու Աննա Մելքոնյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ինչպես ավագ սերնդի, այնպես էլ երիտասարդ մրցավարական կազմերը:

Հանդիմպան նպատակն էր, որպեսզի մրցավարական կազմի հետ անցկացվեր նախապատրաստական աշխատանքներ՝ եզրափակիչ առաջնությունները լավագույն անցկացնելու համար։

Քննարկումներ տեղի ունեցան ավագ և սկսնակ մրցավարների միջև։ Պարզաբանվեցին մրցավարներին հուզող հարցերը։

Հնչեցին նաև առաջարկներ մրցավարների կողմից։ Հնչածներից կարևորագույնը այն էր, որ մրցաշարից առաջ տեսական և ֆիզիկական քննություն անցկացվի մրցավարների միջև, և այդ սկզբունքով էլ որոշվի մրցավարական կազմը։

Նմանատիպ հանդիպումների հիմնական նպատակն այն է, որ փորձառու մրցավարներն իրենց փորձով կիսվեն սկսնակ մրցավարների հետ, և վերջիններն էլ լավագույնս ներկայանան հանրապետական առաջնություններին։

Monday the 21st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am