Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ ՕԼԵԳ ԳՈՐԲՈՒՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

Ս/թ սեպտեմբերի 25-29-ը ք. Ալավերդիում անցկացվեց Օլեգ Գորբունովի անվան հանդբոլի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին վեց թիմեր: Մրցաշարն անցկացվեց երկու ենթախմբով՝ Մելիտոպոլ(Ուկրաինա), Ալավերդի(Հայաստան), 2004-05թթ. ծնված պատանիների հավաքական 2-րդ թիմ(Հայաստան) և երկրորդ ենթախումբ՝ Մելիտոպոլի 3-րդ մարզադպրոց(Ուկրաինա), 2004-05թթ. ծնված պատանիների հավաքական 1-ին թիմ(Հայաստան) և Գորի(Վրաստան): 

Մրցաշարը սպասարկում էին Ուկրաինայի միջազգային մրցավարներ՝ Ռուսլան Պերեպելցինը և Յուրա Անդրուսենկոն, իսկ խաղերի գլխավոր մրցավարն էր՝ Անդրեյ Կոլաչովը, ով նույնպես Ուկրաինայի ներկայացուցիչ էր:

Մրցանակային տեղեր զբաղեցրեցին՝

1. Մելիտոպոլ(Ուկրաինա)

2. Ալավերդի (Հայաստան)

3. Հավաքական 1-ին թիմ(Հայաստան)

Մրցաշարի վերջում կազմվեց խորհրդանշական հավաքական թիմ՝ հետևյալ հերթականությամբ՝

Լավագույն դարպասապահ՝ Քեհյան Էդմոն (Հայաստան)

Լավագույն ձախ անկյուն՝ Գեորգի Տեդմաշվիլի (Գորի)

Լավագույն ձախ կիսամիջին՝ Գուբենկո Կիրիլ (Մելիտոպոլ)

Լավագույն կենտրոն խաղացող Նիկիտա Մամոյ (Մելիտոպոլ)

Լավագույն աջ կիսամիջին՝ Արման Մովսեսյան (Հայաստան 2)

Լավագույն աջ անկյուն՝ Իվան Գոլդև (Մելիտոպոլ 3-րդ մարզադպրոց)

Լավագույն խաղացող՝ Գագիկ Հովհաննիսյան(Ալավերդի)

Monday the 21st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am