Նորություններ

Ավանդույթը շարունակվում է

Հայաստանում առաջին անգամ հանդբոլ խաղալու փորձեր արվեց 1957թվականին, որտեղ Հայաստանի թիմը Վորոնեժ քաղաքում մասնակցեց համամիութենական առաջնությանը (11x11), իսկ 1960թվականից` 7x7 հանդբոլը: Այդ թվականից էլ Ալավերդի քաղաքում իրենց առաջին քայլերն են անում հանդբոլի սիրահարները, որոնց հետ էլ մինչև կյանքի վերջ հանդբոլը զարգացրեց Հայաստանում առաջին սպորտի վարպետ, մեծ մանկավարժ Օլեգ Գորբունովը, որի հիշատակին  Ալավերդու քաղաքապետարանի, մասնավորապես իր անունով անվանակոչված մարզադպրոցի կոլեկտիվը, հանդբոլի հանրապետական ֆեդերացիան անց են կացնում միջազգային պատանեկան հանդբոլի մրցաշար:

Նշելով Օ. Գարբունովին, չի կարելի չառանձնացնել մի շարք հանդբոլիստների, որոնք երկար ժամանակ համալրել են Հայաստանի հավաքական թիմերը և պատվով շարունակել իրենց մանկավարժի աշխատանքը, հանդբոլի զարգացման և մասսայականացման գործում: Նրանք են` Նորիկ Փարեմուզյանը, Ռաֆիկ Մաթևոսյանը, Գևորգ Չերքեզյանը, Գագիկ Սաֆարյանը, Աշոտ Հակոբյանը, Վլադիմիր Տուրաբովը, Զազա Մաթևոսյանը և թող մնացածը ներողամիտ լինեն, որոնց չենք հիշատակել:

Եվ հատկապես իմ շնորհակալությունն եմ հայտնում այսօրվա ՀՀ պատանիների  հավաքականի մարզիչ Կարեն Պեպանյանին , որի նախաձեռնությամբ էլ շարունակվում է ավանդույթը և անց է կացվում իրենց մանկավարժի անվամբ միջազգային մրցաշարը: Այս տարի մրցաշարը անց է կացվելու 2019թ. հոկտեմբերի 25-29ը, որին հայտ է ներկայացրել մասնակցելու 2 ուկրաինական, մեկ վրացական թիմեր, ինչպես նաև ՀՀ պատանեկան հավաքականը, Ալավերդու թիմը: Միջազգային մրցաշարի ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կցանոթանանք հանդբոլի ֆեդերացիայի կայքի և ֆեյսբուքյան էջի միջացով: Ավելացնեմ նաև, որ  մրցաշարի գլխավոր մրցավար է նշանակվել միջազգային կարգի մրցավար Ալեքսան Արևշատյանը:

Եվ վերջում ՀՀ հանդբոլի ֆեդերացիան իր շնորհակալությունն է հայտնում այն մարզադպրոցների տնօրեններին և մարզիչներին, որոնք անմիջական մասնակցությունն ունեցան ՀՀ հավաքական թիմի կոմպլեկտավորման աշխատանքներին` Շենգավիթի մարզադպրոց (տնօրեն Դ. Ֆահրադյան, մարզիչներ Հ. Մխիթարյան, Զ. Վանեսյան), հանդբոլի մասնագիտական դպրոց(տնօրեն Է. Օհանյան, մարզիչ`Ա. Անտոնյան), Ստեփանակերտի մարզադպրոց( մարզիչ` Վ. Մխիթարյան), Գավառի մարզադպրոց(տնօրեն` Ս. Վարդանյան, մարզիչ` Վ. Սարգսյան), Վանաձորի մարզադպրոց(տնօրեն` Գ. Գևորգյան, մարզիչ` Ա. Բարսեղյան), Ալավերդու մարզադպրոց ( մարզիչ` Կ. Պեպանյան):

Բարի երթ մրցաշարի անցկացմանը , Աստված Ձեզ պահապան:

ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հարություն  Մելքոնյան

Monday the 21st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am