Նորություններ

Պարգևատրվեց հանդբոլի ֆեդերացիայի նախագահը

Սեպտեմբերի 13-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի 25-ամյակի և արտահերթ ներկայացուցչական ընդհանուր ժողովը:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանը, տարբեր մարզական ֆեդերացիաների և ՀՀ օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներ: Ներկայացուցչական միջոցառմանը ներկա էին նաև Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը և գլխավոր քարտուղար Մաթիաս Պեչովնիկը:

Բացի կոնֆերանսի ելույթներից, հոբելյանական միջոցառումը շարունակվեց պարգևատրմամբ: Հայաստանի ուսանողական սպորտի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած անձանց՝ ԲՈՒՀ-երի ֆիզդաստիարակության ամբիոնների վարիչներին, դասախոսներին, մարզիչներին, տարբեր  մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին և ՀՀ օլիմպիական կոմիտեին:

Հայաստանի ուսանողական սպորտի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար պարգևատրվեց նաև ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանը: 

Ուսանողական մարզական ֆեդերացիայի ներակայացուցչական ընդհանուր ժողովն ավարտվեց ՀԿ նախագահ Ռազմիկ Ստեփանյանի հրաժարականի քննարկմամբ և նոր նախագահի ընտրությամբ:

Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվեց բաց քվեարկությամբ, որտեղ միաձայն նախագահ ընտրվեց Հովհաննես Գաբրիելյանը:

ՀՀ հանդբոլի ֆեդերացիան շնորհավորում է Հովհաննես Գաբրիելյանին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաև շնորհավորում ենք  ՖԿՀՍՊ-ի ռեկտորի պաշտոնակատար, ձյուդոյի միջազգային կարգի մրցավար, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանին պարգևատրվելու կապակցությամբ:

Tuesday the 15th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am