Նորություններ
Շնորհակալություն մրցավարներին
Ավարտվեց 7-րդ համահայկական խաղերի ծրագրով հանդբոլի մրցաշարը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել Հայաստանի հանդբոլի սիրահարների մոտ, քանի որ մրցաշարին մասնակցում էին Հայաստանի և Արցախի 6 տղամարդկանց թիմեր։ Մրցումների մասնակիցների քանակը ամենևին չէր ցածրացրել մասնակից թիմերի մոտ հաղթանակին հասնելու ձգտումը, որի վկայությունն էր մրցումների յուրաքանչյուր օրվա խաղերի մրցակցությունը, որը վառ արտահայտվեց մրցաշարի վերջին օրվա եզրափակիչ` Երևան -Վանաձոր հանդիպման ժամանակ, որի արդյունքը մինչև խաղի վերջին րոպեն պարզ չէր որևիցե երկրպագուի համար։
Ինչևէ խաղը ավարտվեց 1 գնդակի տարբերությամբ, և խաղերի չեմպիոն հռչակվեց Վանաձորի հավաքական թիմը(մարզիչ` Ա. Բարսեղյան):
Մրցումների ավարտից հետո տեղերը բախվեցին հետևյալ հերթականությամբ`
1. ք. Վանաձոր 1-ին տեղ
2. ք. Երևան 2-րդ տեղ
3. ք. Ալավերդի 3-րդ տեղ
4. ք. Գավառ 4-րդ տեղ
5. ք. Ստեփանակերտ 5-րդ տեղ
6. ք. Հրազդան 6-րդ տեղ
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում հատկապես մրցումները սպասարկող մրցավարական կազմին(գլխ. մրցավար Ա. Մխիթարյան, մրցավարական հանձնաժողովի նախագահ Ա. Արևշատյանին) առաջին հայացքից պարզ երևացող, սակայն առավել բարդ մրցավարության համար, և հույս հայտնում, որ այսուհետ նույն եռանդով կանցկացնեն նաև առաջիկա մրցաշարերը։