Նորություններ
Մրցավարական սեմինար
Համահայկական 7-րդ խաղերին ընդառաջ հանդբոլի ֆեդերացիան նախաձեռնել է մրցավարական սեմինարների շարք այն մրցավարների և կոմիսարների մասնակցությամբ, որոնք պետք է սպասարկեն խաղերը։ Սեմինարներն անց են կացնում միջազգային կարգի կոմիսար Աննա Մելքոնյանը և միջազգային կարգի մրցավար Ալեքսան Արևշատյանը։
Մասնակիցները ծանոթանում են կանոնների վերջին փոփոխություններին, քննարկում են խաղի ընթացքում վիճելի դրվագները և տեղի է ունենում մտքերի փոխանակում։ Նմանատիպ միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։