Նորություններ

Հանդբոլի երախտավորները

Մի քանի օր առաջ կայացավ Երևանի շրջանների միջև անցկացվող հանդբոլի  բակային առաջնությունը:

Բավականին հետաքրքիր բովանդակություն ունեցող այս առաջնությունում աչքի ընկավ մի կին,ով մեծ նվիրվածությամբ իր թիմի երեխաների հետ՝ ջանք չխնայելով փորձում էր արժանագույնս ներկայանալ մրցաշարին:

 Հարցազրույցի միջոցով պարզ դարձավ նրա անցած ուղին  սպորտում և, չնայած երկար տարիների փորձին, նրա մոտ դեռ չի պակասում մարզչական ջիղը։   

Խոսքը Ռիտա Հովակիմյանի մասին  է, ով ծնվել է 1943թ., սովորել է N90 դպրոցում, սկզբնական շրջանում զբաղվել է բասկետբոլով։ Այնուհետև ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական  պետական ինստիտուտ՝ <<Բասկետբոլ>> մասնագիտությամբ,  որտեղ մեկ  տարի սովորելուց հետո տեղափոխվել է  հանդբոլի բաժին ։

15 տարվա ընթացքում, երբ Ռիտա Հովակիմյանը զբաղվում էր Հանդբոլ սպորտաձևով, ակտիվ  մասնակցություն  է  ցուցաբերել  Հայաստանի հավաքականի թիմում՝ լինելով առաջատար մարզուհիներից մեկը: Մասնակցել է բոլոր մրցաշարերին՝  նվաճելով տարբեր մրցանակներ:

Ռիտա Հովակիմյանը ՀՀ բազմակի չեմպիոն է, ՖԻՄԱ-ի կազմում լավագույններից մեկն էր։ Ակտիվ սպորտային գործունեությունը դադարեցնելուց հետո միանգամից անցել է մարզչական աշխատանքների։

Աշխատելով երկար տարիներ և իր փորձը փոխանցելով տարբեր սերունդների՝ հանդբոլի լեգենդ Ռիտա Հովակիմյանը մինչ այսօր չի լքել սպորտը: Անգամ  այս տարիքում  շարունակում է աշխատել՝ բոլորովին  չզիջելով երիտասարդ մարզիչներին: Նա աշխատում է առանց ջանք և եռանդ խնայելու, մեծ նվիրվածությամբ և հոգատարությամբ: 

Նման մարդիկ խիստ անհրաժեշտ են մեր սպորտի զարգացման գործում։

Tuesday the 15th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am