Նորություններ

Ավարտվեց հանդբոլի ևս մեկ տոնակատարություն մարզաձևի լեգենդ Ռիտա Հովակիմյանի մասնակցությամբ

Ս/թ հուլիսի 15-19ը Թումո ստեղծարար կենտրոնի մարզահրապարակում անցկացվեց հանդբոլի բակային մրցաշար, որին մասնակցում էին 6 վարչական շրջանների բակային հավաքական թիմեր։ Մրցաշարի կանոնադրությամբ թիմերի կազմերում թույլատրվում էր ընդգրկել ինչպես պատանիներ, այնպես էլ աղջիկներ։ Համառ պայքարում անցկացված միջոցառմանը մասնակցում էին Շենգավիթի, Աջափնյակի, Նոր Նորքի, Դավիթաշենի, Կենտրոնի և Արաբկիրի թիմերը, որոնց խաղերը վերածվել էին տոնակատարության։ Անհրաժեշտ է առանձնացնել նաև մրցման փակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանը, Երևան քաղաքի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի վարչության պետ Յուրի Մամիկոնյանը, Երևան քաղաքի սպորտկոմիտեի նախագահ Հրանտ Ենոքյանը, ինչպես նաև մի շարք պատասխանատու աշխատակիցներ համայնքներից և սպորտկոմիտեից։

Շատ հուզիչ էր ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանի ողջույնի խոսքը մասնակիցներին, մասնավորապես բոլոր մարզիկներին մեծ ոգևորությամբ ներկայացրեց Աջափնյակ համայնքի մարզադպրոցի մարզիչ Ռիտա Հովակիմյանին` նշելով նրա արժանիքները հանդբոլի մասսայականացման և զարգացման գործում, անվանելով նրան << քայլող լեգենդ>> և հավաստիացրեց ներկաներին, որ նա շուտով կարժանանա հատուկ մրցանակի ֆեդերացիայի, ինչու չէ նաև հատուկ մեդալի քաղաքապետարանի կողմից։ Ավելորդ չէ նշել այն փաստը, ֆեդերացիայի նախագահը առանձնացրեց այն արժանիքները, որոնք գնահատվում են մասնագետի կենդանության օրոք։

Այնուհետև անցկացվեց մրցանակակիրների պարգևատրման արարողությունը, որտեղ ինչպես հանրապետական ֆեդերացիան, այնպես էլ քաղաքային սպորտ կոմիտեն նախատեսել էին բազում մրցանակներ ու մարզական գույք։

Մրցաշարն  ավարտվեց` մեծ ոգևորություն պարգևելով բոլոր մասնակիցներին։ Ցանկալի է, որ հաջորդ տարվա մրցաշարին մասնակցեն Երևան քաղաքի բոլոր համայնքների թիմերը։

Tuesday the 20th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am