Նորություններ
Հանդբոլի ֆեդերացիայի կատարած աշխատանքները 6 ամսվա ընթացքում
Աշխարհագրություն
- Հանդիպում Աբովյան քաղաքի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ, որտեղ եղավ առաջարկություն Աբովյան քաղաքում վերականգնել հանդբոլի ավանդույթները և պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզադպրոցում ստեղծել հանդբոլի խմբեր: Իսկ քաղաքի 5 դպրոցների և մարզադպրոցներին ֆեդերացիայի կողմից տրամադրվեցին գնդակներ և գրականություն` դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերն ավելի արդյունավետ անցկացնելու համար:
- Հանդիպում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, որտեղ նույն հաջորդականությամբ պայմանավորվեցին ստեղծել մարզում հանդբոլի խմբեր,: Ֆեդերացիայի կողմից տրամադրվեցին գնդակներ, իսկ Արգավանդ համայնքի դպրոցին գնդակներից բացի տրվեցին նաև դարպասներ և արդեն 2 ամիս է գործում են հանդբոլի խմբեր և ֆիզկուլտուրայի դասերօն անցկացվում են հանդբոլի պարապմունքներ:
- Հանդիպում Սիսիանի մարզադպրոցի տնօրեն Ռ. Այվազյանի հետ: Մարզադպրոցում արդեն գործում են հանդբոլի տղաների և աղջիկների խմբեր: Ֆեդերացիայի կողմից տրամադրվեցին գնդակներ և մարզադպրոցի պատանիների թիմը մասնակցեց ՀՀ պատանեկան առաջնությանը, որ ճանապարհածախսը և գիշերավարձը հոգաց հանդբոլի ֆեդերացիան:
- Հանդիպում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցի տնօրեն Սեյրան Մամյանի հետ, որի հետ եղավ պայմանավորվածություն մարզադպրոցում ստեղծել հանդբոլի պատանիների և աղջիկների թիմեր և ի ուրախություն մեզ, մարզադպրոցի պատանիների թիմը մասնակցեց ՀՀ պատանեկան առաջնությանը, որ ճանապարհածախսը և գիշերավարձը հոգաց հանդբոլի ֆեդերացիան: մարզադպրոցին հատկացվեցին նաև գնդակներ և մասնագիտական գրականություն:
- Հանդիպում Հրազդան համայնքի ղեկավար Ս. Միքայելյանի հետ, որի հետ լուրջ համագործակցության ծրագիր մշակվեց: Նույնիսկ եղավ առաջարկ նոր ուսումնական տարվանից մարզադպրոցում վերականգնել հանդբոլի խմբերը, որոնց հետ կաշխատի Երևանից հրավիրված մասնագետ, միջազգային կարգի մրցավար Ալեքսան Արևշատյանը: Ֆեդերացիայի կողմից մարզադպրոցին և մի շարք հանրակրթական դպրոցների հատկացվեց գնդակներ, որի տրամադրումը կլինի պարբերաբար:
- Հանդիպում Թալինի համայնքի ղեկավարի հետ, որի ընթացքում առաջարկ եղավ Թալինի այն հանրակրթական դպրոցներում, որտեղ կան պայմաններ հանդբոլի դասեր անցկացնելու, ֆեդերացիան տրամադրեց գնդակներ և մասնագիտական գրականություն:
- Նախնական պայմանավորվածությամբ հեռախոսակապով կայացել է խոսակցություն Տավուշի մարզպետի աշխատակազմի ղեկավարի հետ և մոտ օրերս ֆեդերացիայի կողմից կտրամադրվի մարզական գույք և մասնագիտական գրականություն, սահմանամերձ համայնքի դպրոցներին` համաձայն մարզպետարանի կողմից ներկայացրած ցուցակի:
- Ֆեդերացիայի նախագահության որոշ անդամների հետ և Արցախի հանրապետության հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամների հետ կազմակերպվել է հանդիպում ք. Ստեփանակերտում, որի ընթացքում մանրամասն քննարկվել է հանդբոլի զարգացման հետագա ծրագրերը, եղել է կոնկրետ առաջարկներ հետագա համագործակցությունը շարունակելու համար: Հանդբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրվել է մասնագիտական գրականություն, հանդբոլի հանդիպումների տեսաժապավեններ, դարպասներ և գնդակներ:Աղյուսակ 1 և 2
Դարպասներ Գնդակներ 1. Հանդբոլի Մ/Դ 2 զույգ 50 2. Աջափնյակի Մ/Դ 40 3. Շենգավիթի Մ/Դ 1 զույգ 37 4. ԽՄՕՄՄ 30 5. Նոր-Նորքի Մ/Դ 26 6. Արցախ 1 զույգ 50 7. Վանաձոր 23 8. Գյումրի 20 9. Ալավերդի 43 10. Գավառ 1 զույգ 20 11. Նոյեմբերյան 10 12. Արմավիր 1 զույգ 23 13. ՖԻՄԱ 1 զույգ 20 14. ԵՊՀ 7 15. ՀՊՏՀ 6 16. Վանաձորի Մանկավարժական 6 17. Թալին 15 18. ՀՀ երիտ. Հավաքական 15 19. Առևտրի քոլեջ 5 20. ԵՐՊԻ 6 21. Աբովյան 10 22. Արտաշատի քոլեջ 10 23. Հրազդան 10 24. Քվանտ վարժարան 5 25. Գորիս 10 26. Վանաձորի թիվ 2 դպրոց 5 27. Սիսիան 10 Ընդամենը 7 436 Ցուցակ
Գույքի բաշխման 2019թ. ՀՀ հանրակրթական դպրոցներին և քոլեջներին (մայիս-հունիս ամիսներին)
Կազմակերպություն
Գնդակ
Դպրոցների քանակ
1.
ք. Երևան
60
30
2.
ք. Գյումրի
5
2
3.
Ք. Վանաձոր
6
3
4.
Ք. Սիսիան
6
3
5.
Ք. Գորիս
6
3
6.
Ք. Արմավիր
10
3
7.
Ք. Աբովյան
10
5
8.
Առևտրի քոլեջ
5
1
9.
Ք. Հրազդան
10
5
10.
Ք. Քաջարան
4
2
11.
Ք. Ալավերդի
10
3
12.
Ք. Ստեփանակերտ
20
10
13.
Արարատի քոլեջ
5
1
14.
Դավիթաշեն համայնք
10
5
15.
Աջափնյակ համայնք
10
5
16.
Կենտրոն համայնք
10
5
17.
Նոր Նորք համայնք
10
5
18.
Արցախի դպրոցներ
12
25
19.
Վայքի դպրոցներ
12
25
20.
Վարդենիսի դպրոցներ
2
4
21.
Գավառի դպրոցներ
10
5
22.
Մաթեմատիկական թեքումով դպրոց
5
1
23.
Մալաթիա Սեեբաստիա համայնք
4
2
24.
Տավուշի մարզ
6
3
25.
Շենգավիթ համայնք
10
5
26.
Ք. Մարտունի
6
3
- Ֆեդերացիայի կողմից ՀՀ և Արցախի հանրապետության բոլոր կարույցների, մարզադպրոցներին, ԲՈՒՀ-երին և հանրակրթական դպրոցներին տրամադրվել են դարպասներ, ցանցեր և գնդակներ:
- Ֆեդերացիայի կողմից մշակվել է նոր կանոնադրություն, որի հանձնարարականը եղել է հաշվետու կոնֆերանսի ժամանակ, որը տեղադրվել է ֆեդերացիայի պաշտոնական կայքում առաջարկություններ, փոփոխություններ կատարելու համար և սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին կներկայացվի նախագահությոնը հաստատելու և պետռեգիստրում հաստատելու համար:
- Ֆեդերացիայի պաշտոնական կայքում և բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ներկայացվել է 2020թ. օրացույցային պլանը, նախնական քննության և առաջարկությունների համար, որպեսզի հաստատվի նախագահության նիստում և ներկայացվի վերադաս համապատասխան բաժին:
- 2019թ օրացույցային պլանով նախատեսված մարզական միջոցառումները, որոնք նախատեսված էին 1-ին կիսամյակում, կատարվել են, բացառությամբ մեկ ուսումնամարզական հավաքի, որը հրամանով տեղափոխվել է 2-րդ կիսամյակ: ՀՀ հանդբոլի ֆեդերացիան իր շնորհակալությունն է հայտնում Օլիմպիական ապագա մարզական կենտրոնին (տնօրեն Յու. Բեգլարյան), Շենգավիթի մարզադպրոցին (տնօրեն Դ. Ֆահրադյան) իրենց կողմից ղեկավարած կազմակերպությունների մարզադահլիճները տրամադրելու և պատշաճ պայմաններով ապահովելու համար:
Հանդիպում
Հանդիպում տեղի ունեցավ ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի հետ, որի ընթացքում մանրամասն ներկայացվեց ֆեդերացիայի կատարած աշխատանքները, ինչպես նաև մանրամասն խոսվեց այն աշխատանքների մասին, որոնք դեռ չեն կատարվել և եղավ կոնկրետ առաջարկություններ հետագա գործունեությունը և փոխհամագործակցությունը շարունակելու համար: Մասնավորապես նշվեց մարզաբազաների բացակայության հարցը: <<Վարչապետի գավաթ>> մրցաշարի անցկացումը , կադրերի պատրաստման գործընթացը, մարզիչների ցածր ֆինանսավորման հարցը և ք. Գյումրիում հանդբոլի ավանդույթների վերականգնումը, որն այսօր կարևոր հարցերից մեկն է: Եղավ կոնկրետ առաջարկություններ և հետագա գործունեության ու սերտ համագործակցության հետ կապված:
Հանդիպում տեղի ունեցավ Երևանի մի շարք մարզադպրոցների աղջիկների հետ(ԽՄՕՄՄ, Դավթաշեն, Շենգավիթ), ինչպես նաև ընկերական հանդիպումներ, որի նպատակն էր ի հայտ բերել աղջիկների քանակը, ըստ տարիքային խմբերի, որոնցից հետագայում կհամալրվի Երևան քաղաքի հավաքականը: