Նորություններ

ՖԵԴԵՐԱՑԻԱ ԱՄՆ-ՈՒՄ

Ս/թ մարտի 6-ից 20-ը  ԱՄՆ-ում էր գտնվում ՀՀ հանբոլի ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանը, որի նախաձեռնությամբ էլ տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած հայտնի նախկին հանդբոլիստների հետ: Տեղի հանդբոլիստների անունից ելույթով հանդես եկան  ՀՀ հավաքականի  նախկին խաղացողներ Արման Իսրայելյանը,  Գարիկ Թումասյանը, որոնք շնորհավորեցին ֆեդերացիայի նախագահ Հարություն Մելքոնյանին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` ցանկանալով վերակագնել նախկինում եղած ավանդույթները, էլ ավելի զարկ տալ հանդբոլի մասսայականությանը, ինչու չէ՝ հետագայում նաև որոշակի արդյունքների հասնելու համար: Բոլորի ցանկությունն է,   և  իրենց պարտականությունը, հնարավորինս աջակցություն ցուցաբերել մարզաձևըզարգացնելուհամար: Հավաքի բոլոր  մասնակիցները, համաձայն ֆեդերացիայի  կանոնադրության դարձան ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի անդամներ մուծելով նախատեսված տարեկան անդամավճարը, ինչպես նաև նախագահի առաջարկությամբ միգուցե առաջին անգամ ԱՄՆ-ում ստեղծել  հանդբոլի ֆեդերացիա, որն տեղում կկարգավորի որոշակի աշխատանքներ:

Հետագայում համահայկական  խաղերի մասնակիցների և  տեսակապով  մասնակցողների միաձայն որոշմամբ ֆեդերացիայի համակարգող հաստատեցին Արման Իսրայելյանին:

Ձեզ ենք ներկայացնում հավաքի մասնակիցներին, որոնք մեծ խանդավառությամբ մասնակցում էին հավաքին`

Արման Իսրայելյան

 Գարիկ Թումասյան

Կարեն Սահակյան

Գառնիկ Մարության

Արթուր Մարության

Արմեն Բեգոյան 

 

 


Saturday the 23rd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am