Նորություններ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՀԱՆԴԲՈԼԻ ՄԻՆՉԵՎ 15 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ ԹԻՄԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Երևանում շարունակվում են ՀՀ հանդբոլի մինչև 15 տարեկան պատանիների առաջին շրջանի առաջնությունը։ Մրցումային երրորդ օրը հայտնի դարձան երկրորդ ենթախմբի թիմերի վերջնական արդյունքները, իսկ առաջին ենթախմբի թիմերը դեռ շարունակում են իրենց մրցելույթները և կավարտեն մարտի 31-ին։

Այսօր գրանցվեցին հետևյալ արդյունքները՝

Գյումրի-Նոյեմբերյան (6:8) 19:17, «Գորբունով» հ/ա (Ալավերդի)-ԽՄՕՄՄ (11:10) 26-23, Արցախ-Շենգավիթ (7:15) 15:33, Գավառ-Վանաձոր (9:17) 17:29:

Երկրորդ ենթախմբի թիմերը դասավորվեցին հետևյալ հերթականությամբ և միավորներով՝

Վանաձոր - 5

«Գորբունով» հ/ա (Ալավերդի) - 4 

ԽՄՕՄՄ - 3 

Գավառ - 0
 

ՀՀ հանդբոլի մինչև 15 տարեկան պատանիների երկրորդ շրջանը կկայանա մայիսի 07-12 ք. Երևանում, որտեղ առաջին ենթախմբի թիմերը կհանդիպեն երկրորդ ենթախմբի թիմերի հետ։ Երկու շրջանների ընդհանուր հաշվարկով առաջին չորս առավելագույն վաստակած թիմերը կհանդիպեն եզրափակչում աշնանը, որի արդյունքում էլ կորոշվի տվյալ տարիքային խմբի հաղթողները։

Saturday the 23rd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am