Նորություններ
ԿԱՅԱՑԱՆ ՀՀ ՄԻՆՉԵՎ 15 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Մարտի 27-ին «Օլիմպիական ապագա» մարզական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ հանդբոլի մինչև 15 տարեկան պատանիների առաջնության առաջին հանդիպումները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք առաջնությանը մասնակցում են իննը թիմ երկու ենթախմբով։Առաջին խաղային օրը բացահայտ առավելությամբ աչքի ընկավ Արցախի Հանրապետության թիմը, ինչպես նաև գրանցվեց առաջին ոչ-ոքին։
Ծանոթացե՜ք մարտի 27-ին կայացած խաղերի արդյունքներին։
Առաջին ենթախումբ՝
Արցախ-Նոյեմբերյան (20:5) 39:10, Շենգավիթ-ՀԲՄԴ (23:10) 36:18։ Հիշեցնենք, որ առաջին ենթախմում ընդգրկված Գյումրու թիմը պայքարի մեջ կմտնի մարտի 28-ից:
Երկրորդ ենթախումբ՝
Վանաձոր-ԽՄՕՄՄ (8:8) 16:16, «Գորբունով»հ/ա (Ալավերդի)-Գավառ (16:13), 26:24:
Յուրաքանչյուր հաղթանակի համար կգրանցվի 2, պարտության դեպքում 0, իսկ ոչ-ոքիի՝1 միավոր։