Նորություններ

Հանդբոլի մրցավարական սեմինար

Երևանում փետրվարի 23-ին  անցկացվեց հանդբոլի մրցավարական սեմինար: Սեմինարը վարում էր հանդբոլի միջազգային կարգի մրցավար Ալեքսան Արևշատյանը: 

Սեմինարին մասնակցում էին երիտասարդ մրցավարներ ինչպես Երևանից, այնպես էլ Գեղարքունիքի և Լոռու մարզերից:

Սեմինարի հիմանական նպատակը երիտասարդ սկսնակ և փորձառու մրցավարներին նախապատրաստել գարնանը մեկնարկող ՀՀ հանդբոլի տարբեր տարիքային առաջնություններին:

Անցկացվեցին տեսական և գործնական պարապմունքներ: Քննարկվեցին մրցավարության նորույթները, խաղի կանոնների հետ կապված վերջին փոփոխությունները, խաղերում վիճելի պահերը: Ցուցադրվեցին մի քանի տեսանյութեր: Սեմինարի ընթացքում տեղի ունեցան տարաբնույթ քննարկումներ` կապված մրցավարական տարբեր հարցերի հետ:

-Ուշագրավ է, որ սեմինարի մասնակիցների մեծամասնությունն իգական սեռի մրցավարներ են: Ի դեպ, թե՛ Եվրեպայի հանդբոլի ֆեդերացիան, թե՛ Միջազգային հանդբոլի ֆեդերացիան լուրջ ուշադրություն են դարձնում և խրախուսում են, որպեսզի մեծանա կին մրցավարների թիվը: Նմանատիպ սեմինարները շարունակական են լինելու,- ասաց Ա. Արևշատյանը:

 

 

Saturday the 6th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am