Նորություններ

Վարչապետի գավաթ» (Վանաձոր, 2010)(Նկարներ)


Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության առաջին միջազգային մրցաշար (2009թ.)

Ընթերցել...

Կայացավ հանդբոլի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի բացումը

Երևանի «Միկա» մարզասրահում մեկնարկեց  «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային 3-րդ մրցաշարը, որին մասնակցում են մեր երկրի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի նրկայացուցիչները: Մինչև խաղերի սկսելն անցկացվեց  ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին, մարզասրներին ողջունելով, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը մաղթեց, որ ստուգատեսը հաճելի ակնթարթներ պարգևի: Նշվեց, որ այս տարի միջազգային մրցաշարին մասնակցում են ուժեղ թիմե , և գրավիչ մրցակցություն է սպասում:

Ընթերցել...

«Վարչապետի գավաթ» միջազգային 3-րդ մրցաշարի նախապատրաստությունը սկսված է

Նոյեմբերի 11-14-ը Երևանում կանցկացվի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային 3-րդ մրցաշարը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստում քննարկվեցին այդ ստուգատեսի նախապատրաստման և կազմակերպման հետ կապված հարցեր: Նիsտը վարում էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Ընտրվեց կազմկոմիտե` Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանի գլխավորությամբ: Հաստատվեց նախապատրաստական աշխատանքների պլանը, կատարվեց աշխատանքների բաշխում, տրվեցին համապատասխան հանձնարարկաններ: Մրցաշարի գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի միջազգային կարգի մրցավար Ալեքսանդր Արևշատյանը: Մրցաշարի տեսուչը, կամ ինչպես հանդբոլում է ընդունված ասել դելեգատը` միջազգային կարգի մրցավար Արսեն Մխիթարյանն է:

Ընթերցել...

Հայաստանի վարչապետի գավաթը կխաղարկվի Երևանում

 

 

ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի միջազգային ավանդական  մրցաշարն այս տարի կանցկացվի Երևանում: Նոյեմբերի 11-14-ին այն կկայանա երրորդ անգամ: Հիշեցնենք, որ առաջին ստուգատեսը անցկացվել էր երկու տարի առաջ Հայաստանի մայրաքաղաքում: 2010-ին Վանաձորն էր հյուրընկալել երկրորդ մրցաշարի մասնակիցներին: Ի դեպ, այդ ստուգատեսում առաջին անգամ մեր երկրի ընտրանին հանդես եկավ Ֆրանսիայից միացած մեր հայրենակից խաղացողներով թիմ կազմած, և Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը:

Ընթերցել...

Վարչապետի գավաթը կխաղարկվի երկրորդ անգամ

Անցյալ տարի առաջին անգամ Երևանում անցկացվեց հանդբսլի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկությունը: Այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Եվ փակման արարողության ժամանակ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը հայտարարել էր, որ ստուգատեսը կդառնա ավանդական: Եվ ահա, այն երկրորդ անգամ է կազմակերպվելու: Որոշվել է, որ այս տարի  մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 1-5-ին:Մերերկրիհավաքականիցբացի, մասնակցելուենԻրանի, Վրաստանիհանդբոլիստները: ՀրավերներենուղարկվելնաևՌուսաստանի, Բելգիայի, Չեխիայիներկայացուցիչներին:

Sunday the 22nd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am