Մամուլը մեր մասին

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՀԱՆԴԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԼԻԳԱՅՈՒՄ

Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ ՍարգիսԳրիգորյանը մասնակցել է Մոսկվայում ԱՊՀ երկրների մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահների խորհրդակցությանը, որտեղ քննարկվել է հանդբոլի միջազգային նոր լիգա հիմնելու հարցը: Այս մասին տեղեկացանք հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Ինչպես հայտնի է, գործում է տափօղակով հոկեյի միջազգային լիգա, որին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան եւ եվրոպական մի շարք երկրների թիմեր: Այդ ծրագիրն իրականացնողներն առաջարկել են նույնանման լիգա ստեղծել նաեւ հանդբոլում: Նախատեսվում է, որ այդ ծրագրին կմիանան նաեւ ԱՊՀ եւ Բալթյան երկրներին սահմանակից պետություններըՙ Իրանը, Ֆինլանդիան եւ այլն: Խորհրդակցության ժամանակ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչներն էլ նախնական հավանության են արժանացրել միջազգային նոր լիգա հիմնելու գաղափարը:

Ընթերցել...

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՒԺԵՂ ՀԱՆԴԲՈԼ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»

 

Մրցաշրջան-2010-ը մոտենում է ավարտին: Եկել է արդյունքներն ու կատարված աշխատանքներն ամփոփելու ժամանակը: Այսօր «Ազգի» հյուրն է հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, հանդբոլի հանրապետության բազմակի չեմպիոն, նախկին դարպասապահ Սարգիս Գրիգորյանը:

- Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կգնահատեք մրցաշրջան-2010-ը հայ հանդբոլիստների համար:

- Ամենակարեւորն այն է, որ հաջողվեց ամբողջովին իրագործել տարեսկզբին ծրագրավորածը: Նախ եւ առաջ անցկացրինք տարիքային տարբեր խմբերի աղջիկների եւ պատանիների Հայաստանի առաջնությունները, որոնցում մրցանակային տեղերի համար սուր մրցապայքար ընթացավ: Մեծահասակների առաջնությունն ընդամենը մի քանի թիմով անցկացնելը նպատակահարմար չէր: Ուստի որոշել ենք հաջորդ տարի առաջնություններն անցկացնել մարզային սկզբունքով: Սկզբում մարզերում կանցկացվեն ներքին առաջնություններ, ապա ուժեղագույնները կմասնակցեն եզրափակիչ փուլին: Օրինակ, Լոռու մարզում ուժեղ թիմեր ունեն Վանաձորը, Ալավերդին, Ստեփանավանը: Արդեն 6-րդ տարին առաջնությանը մասնակցում են Արցախի ներկայացուցիչները: Առանձին թիմեր ունեն Լաչինը եւ Ստեփանակերտը: Մեր միակ մտահոգությունն այն է, որ Գյումրին չմասնակցեց առաջնությանը: Ինչպես երեւում է, Գյումրիի քաղաքապետարանը չի ցանկանում զբաղվել խաղային մարզաձեւերով, մարզիչներն էլ չեն պարապում սաների հետ: Հավանաբար հարկ կլինի փոխել Գյումրիի հանդբոլի ֆեդերացիայի ողջ կազմը, իսկ անհրաժեշտության դեպքում Երեւանից մարզիչներ գործուղել:

Ընթերցել...

Մեր գործարարները երկարաժամկետ ներդրումների սովոր չեն

 

2010 թվականն ամփոփելու նպատակով հրավիրած մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Քիչ է պատահում, որ մարզական այս կամ այն ոլորտը ղեկավարող անձը պատմի ոչ միայն տվյալ մարզաձեւում ունեցած ձեռքբերումների, այլեւ կազմակերպական հարցերում սեփական բացթողումների եւ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելուն խանգարող այլ հանգամանքների մասին:
Պարոն Գրիգորյանն անցնող տարին ընդհանուր առմամբ հաջող գնահատեց նրանով, որ ֆեդերացիան ամբողջությամբ իրականացրել է տարվա սկզբին նախանշած ծրագրերը: Ընդ որում, դա հնարավոր եղել է ավելի շատ ֆեդերացիայի հայթայթած լրացուցիչ միջոցների, քան պետական բյուջեից ֆինանսավորման հաշվին: Նախ, անցկացվել են ՀՀ տարբեր տարիքի տղաների եւ աղջիկների պատանեկան առաջնություններ, որոնց մասնակցեցին Հայաստանի գրեթե բոլոր մարզերը ներկայացնող 20-ից ավելի պատանեկան եւ աղջիկների թիմեր եւ որոնք անցան լարված պայքարում: Դրան հակառակ՝ ֆեդերացիան մեծահասակների առաջնության անցկացումը նպատակահարմար չի համարել, քանի որ դա անիմաստ կլիներ ընդամենը 3-4 թիմերի մասնակցությամբ: Իսկ ահա պատանիների մրցումներն առաջին անգամ կազմակերպվել են փուլային սկզբունքով՝ երկու՝ նախնական եւ երրորդը՝ եզրափակիչ՝ Երեւանի, Վանաձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արցախի թիմերի մասնակցությամբ: ,Անցնող տարում մեր միջոցառումներից դուրս մնաց Գյումրին,- ցավով նշեց ֆեդերացիայի նախագահը:- Պատճառները գիտենք: Դրանք են՝ մարզիչների չպարապելը, ինչի համար մտադիր ենք եկող տարի ֆեդերացիայի մարզային կառույցի ամբողջ կազմը փոխել: Տեսնում ենք նաեւ, որ Գյումրիի քաղաքապետարանն էլ չի ցանկանում խաղային մարզաձեւերով զբաղվել, դրա համար էլ աշխատանքներն այդ ուղղությամբ մարել են: Ես արդեն պայմանավորվել եմ Շիրակի մարզպետի հետ: Մոտ ժամանակներս կհանդիպենք ու կմտածենք ամբողջ մարզում հանդբոլի վերականգնման ուղղությամբ աշխատանքները վերականգնելու մասին: Լավ կլինի, որ տեղի մարզիչներն ակտիվանան, նորերը ներգրավվեն: Իսկ անհրաժեշտության դեպքում Երեւանից մասնագետներ կգործուղենք, ինչպես անում ենք մյուս մարզերի համարե:

Ընթերցել...

Ռուսաստանի թիմի առաջատար խաղացողը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Բարսելոնայի» երկրպագու է

 

Հանդբոլի Ռուսաստանի հավաքականի և «Չեխովսկիե մեդվեդի» թիմի խաղացող Սամվել Ասլանյանը տարվա ընթացքում միայն երկու շաբաթ արձակուրդ ունի: Այս տարի այն անցկացրեց Հայաստանում: 25-ամյա մարզիկը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերին, իր ակումբակիցների հետ միասին չորս անգամ հաղթել է Ռուսաստանի առաջնություններում, երեք անգամ դարձել այդ երկրի գավաթակիր, խաղացել չորս թիմերի մասնակցությամբ անցկացվող Եվրոպայի ամենահեղինակավոր` չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում: Փաստորեն, նա Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող դարձած, Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակից դարպասապահ Պավել Սուքիասյանի հետնորդն է:

Սամվելը սիրով պատասխանեց մեր հարցերին:

Ընթերցել...

Առանց լուրջ ֆինանսավորման ոչինչ չի ստացվի

 

Պահպանել հանդբոլը, ընդլայնել մարզաձեւի աշխարհագրությունը Հայաստանում եւ նպաստել որակյալ հերթափոխի կայացմանը։ Մրցաշրջանի արդյունքներն ամփոփելիս որպես առաջիկա տարիների ուղենիշ հիմնականում այս առաջնահերթությունները մատնանշեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որը, բռնվելով բաց երկխոսության, ամենեւին էլ չշրջանցեց նաեւ սուր անկյունները։
 
   Գնահատելով 2010-ին իր ղեկավարած կառույցի աշխատանքը, բանախոսը նշեց, որ ֆեդերացիայի ջանքերով իրականացված միջոցառումները գերիշխում են պետբյուջեի միջոցներով կյանքի կոչվածների նկատմամբ։ ,Մեր ծրագրերը հաճախ ուղղակիորեն կախված են ֆինանսական հնարավորություններից։ Այդ առումով ուրախ ենք, որ այս տարվա համար ծրագրվածը ամբողջությամբ կատարեցինք։ Անցկացրինք տարբեր տարիքային խմբերի Հայաստանի պատանիների եւ աղջիկների առաջնություններ, որոնք աչքի ընկան իրապես թեժ պայքարով։ Իսկ ահա մեծահասակների առաջնություն կազմակերպելուց ձեռնպահ մնացինք, որովհետեւ 3-4 թիմի առկայության պարագայում դա պարզապես անիմաստ է, չի ծառայի նպատակին։ Մինչդեռ պատանեկան ստուգատեսները, որոնք ավելի քան 20 թիմ հավաքեցին, առաջին անգամ ընթացան եռաստիճան մրցակարգով։ Եզրափակիչ փուլում հաղթողի կոչումը վիճարկեցին Երեւանի, Վանաձորի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Արցախի թիմերըե,- ամփոփեց ֆեդերացիայի նախագահը, ափսոսանքով նշելով, որ մրցակցությունից զերծ մնացին Գյումրիի կոլեկտիվները։

Ընթերցել...

Thursday the 21st. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am