Մամուլը մեր մասին

«Թարս» խոսող մարզուհին

17-ամյա Անուշ Բիլյանը կարողությունները փորձում է դրսևորել հանդբոլ և ֆուտբոլ մարզաձևերում: Ընդ որում, երկուսում էլ մեր երկրի բազմակի չեմպիոն է, Հայաստանի երիտասարդական հավաքանների կազմում է հանդես գալիս: Նա խաղում է հանդբոլի «Շենգավիթե, ֆուտբոլի «Քոլեջե թիմերում: Թեև սպորտն Անուշի տարերքն է, շատ ժամանակ է խլում, սակայն զուգահեռ սովորել և ավարտել է Երևանի բժշկական քոլեջը, բուժքույր է: Առայժմ նա մասնագիտությամբ չի աշխատում: Թերևս,պատճառն այնէ, որ շարունակ մարզումների, մրցումների,  միջազգային ստուգատեսների  է մասնակցում, նաև սպորտում հաջողությունները զարգացնելու ծրագրեր ունի:

Ուշագրավ  է, որ մարզուհին բնատուր օժտվածություն ունի: Նա  կարողանում է բառերն արտաբերել վերջից` հնչյունների հակառակ հերթականությամբ և անսխալ: Բիլյանը դա անում է այնպես սահուն, որ ուղղակի զարմացնում է: Ընդ որում, նրա համար նշանակություն չունի` բառ կընտրվի՞, նախադասությո՞ւն, թե՞ պարբերություն: Մարզուհին ամբողջովին թարս արտաբերում է հնչեցրած ցանկացած տեքստը: Բայց դրանով ամեն բան չի սահմանափակվում: Նրա համար էական չէ` հայերե՞ն է առաջարկվում տեքստը, թե՞մեկ այլ լեզվով: «Հինգ տարեկան էի, երբ այդպես բառերն արտասանելու առաջին փորձերն արեցի, ինքնաբերաբար ստացվում էր: Սկզբում, շրջապատողներս չէին հավատում: Մարդիկ շարունակ նախադասություններ էին կարդում, իսկ ես վերջից էի դրանք հնչեցնում: Ստուգում էին ու զարմանում:Պարզապես, այդ ամենն ինքնաբերաբար է ստացվում, ինքս էլ չեմ կարող ասել, թե ինչպես: Եթե անգամ արտահայտության իմաստը չեմ հասկանում, կարողանում եմ վերջից վերաշարադրելե,- ասացԱնուշը:

Հետաքրքիր էր, թե նա հանդիպե՞լ է նույնպիսիկարղություններովօժտված մարդկանց, փորձե՞լ է նրանց հետ խոսել շրջված բառերով:

Մարզուհին հայտնեց, որ ծանոթ է այդպիսի մի երիտասարդի: Նրա անունը Սուրեն է, բայց նա չի սիրում, խուսափում է այդ տարբերակով խոսել, դա ոչ այնքան ցանկալի զբաղմունքէ համարում: Բիլյանը միայն մեկ-երկու անգամ է փորձել խոսել նրա հետ թարս տարբերակով և նկատել է, որ Սուրենն էլ կարողանում է նույնն անել:

Դժվար է ասել` Անուշի այդ  շնորհը լավ հիշողությա՞ն, թե՞ մեկ այլ ունակության արդյունք է: Փաստն այն է, որ  նրա ընտանիքում որևէ մեկն այդպիսի օժտվածություն չունի, ընդ որում, մերձավորների թվում սպորտով  զբաղվողներ էլ չկան:

Անուշի ներկայիս մտահոգությունն այն է, որ շուտ ապաքինվի: Վերջերս նրա աջ ոտքի ծնկահոդը վիրահատել են, և մարզումները կվերսկսի մեկ- երկու ամսից ոչ շուտ: Նրա բացակայությունը խաղընկերուհիները շատե նզգում: Մասնավորոպես, օրերս Երևանում կայացած մեր երկրի մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիների առաջնության եզրափակիչ մրցաշարում վերջին տարիների Հայաստանի չեմպիոն շենգավիթցիները ստիպված  էին բավարարվել երկրորդ տեղով: Բանն այն է, որ մեր երկրի անվիճելի առաջատար թիմը, որի խաղացողները Հայաստանի հավաքականի կորիզն են կազմում, վճռական հանդիպումը տանուլ տվեց Հանդբոլի մասնագիտացված դպրոցի հավաքականին և այս անգամ բավարարվեց երկրորդ տեղով:

Անուշը թիմակիցների գործողություններին հետևում էր նստարանին տեղզբաղեցրած: Նա հենակներով եկել էր մարզասրահ` քաջալերելու իր թիմակիցներին, սակայն դա չօգնեց: Թերևս, փարձառու դարպասապահի բացակայությունն էր պատճառը, որ նրա թիմն այս անգամ չկարողացավ չեմպիոն դառնալ: Բիլյանը վստահ է, որ պարապմունքները վերակսելուց հետո կարճ ժամկետում կկարողանա լավ մարզավիճակը վերագտնել և 2013-ին Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարին և լողափնյա հանդբոլի Եվրոպայի առաջնությանը:

Ի դեպ, նա ֆուտբոլում էլ հաջողակ է:  Երևանի «Քոլեջե թիմի կազմում 2010-ին Նորվեգիայում անցկացված աշխարհի ակումբային առաջնությունում, 65 երկրների 125 թիմերի պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:

Ինքնին հարց է առաջանում` տարբերություն կա՞, թե որ մարզաձևն է Անուշին ավելի հոգեհարազատ: «Ավելի շատ ձգում է հանդբոլը: Երևի դա նրանից է, որ սկզբում այդ մարզաձևով եմ պարապելե,- ասացԱնուշը:

 

 

4 հոկտեմբերի, 2012

Sunday the 22nd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am