Միջազգային անցուդարձ

«Բարսելոնան»` հանդբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաղթող

 

 

Գերմանիայի Քյոլն քաղաքում ավարտվեց հանդբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի չորս թիմերի մասնակցությամբ կազմակերպված եզրափակիչը: Վճռական խաղն իսպանական էր: «Բարսելոնան» 27:24 (14:10) հաշվով հաղթեց «Սյուդադ Ռեալին»: Ի դեպ, վերջինս քառորդ եզրափակչում երկու խաղի արդյունքով պայքարից դուրս էր թողել 25-ամյա Սամվել Ասլանյանի ռուսական «Չեխովսկիե մեդվեդի» թիմին: Գրանցվել էին  37:37, 38:24 հաշիվները:

3-րդ տեղի համար մրցավեճում գերմանական  «ԽՍՎ Համբուրգը» հաղթեց գերմանական մեկ այլ թիմի` «Ռեյն Նեկկարին»` 33:31 (15:13):

Tuesday the 15th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am