Միջազգային անցուդարձ

Յուրօրինակ ռեկորդ

Դանիայի Հերնինգ քաղաքի մարզապալատում կայացած հանբոլիստուհիների Եվրոպայի առաջնության եզրափակչում մրցեցին Նորվեգիայի և Շվեդիայի հավաքականները: Ընդմիջումից հետո օլիմպիական խաղերի չեմպիոն նորվեգուհիները տիրեցին նախաձեռնությանը և հանդիպումը գրանցեցին իրենց օգտին` 25:20 (10:11): Բրոնզե մեդալակիր դարձավ Ռումինիայի հավաքականը, որն անսպասելիորեն հաղթեց Դանիայի ներկայացուցիչներին` 16:15 (9:7):

5-րդ տեղի համար պայքարում Չեռնոգորիայի հավաքականը 23:19 (12:5) հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ: Այսպիսով, Նորվեգիայի հավաքականը յուրօրինակ ռեկորդ սահմանեց: Նախկինում, հանդբոլի պատմության ընթացքում տղամարդկանց և կանանց ոչ մի հավաքականի չէր հաջողվել 4 անգամ անընդմեջ հաղթել աշխարհի առաջնությունում, օլիմպիական խաղերում և Հին աշխարհամասի առաջնությունում:

Tuesday the 20th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am