Միջազգային անցուդարձ

Ֆրանսիայի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի եռակի չեմպիոն

Դանիայի Հերնինգ քաղաքի մարզապալատում կայացած Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 41:32 (23:16) հաշվով հաղթեց Դանիայի թիմին և երրորդ անգամ դարձավ այս ստուգատեսի չենպիոն: Ֆրանսիացիները նախկինում հաղթել էին 2006-ի և 2010-ի առաջնություններում:

Ֆրանսիացիներն անկաշկանդ անցկացրին խաղը և տանտերերին ոչ մի հնարավորություն չթողեցին: Ի դեպ, հանդիպմանը ներկա էր 14 հազար հանդիսական:

Բրոնզե մեդալները բաժին հասան Իսպանիայի հավաքականի խաղացողներին, որոնք 29:28 (16:13) հաշվով առավելության հասան Խորվաթիայի ներկայացուցիչների նկատմամբ:

Եվրոպայի առաջնությունում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Ֆրանսիա, 2. Դանիա, 3. Իսպանիա, 4. Խորվաթիա, 5. Իսլանդիա, 6. Լեհաստան, 7. Շվեդիա, 8. Հունգարիա, 9. Ռուսաստան, 10.Մակեդոնիա, 11.Ավստրա, 12. Բելառուս, 13. Սերբիա,  14. Նորվեգիա,  15. Չեխիա, 16. Չեռնոգորիա:

 

Բրազիլիայի հանդբոլիստուհիների հավաքականն ուժեղագույնն է աշխարհում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց հանբոլիստուհիների աշխարհի առաջնությունը: Եզրափակչում Բրազիլիայի ընտրանին 22:20 հաշվով առավելության հասավ տանտիրուհիների թիմի նկատմամբ: Բրազիլիայի հավաքականն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Բրոնզե մեդալները բաժին հասան Դանիայի ներկայացուցիչներին, որոնք 3-րդ տեղի համար խաղում 30:26 հաշվով առավելության հասան Լեհաստանի թիմի նկատմամբ:

Տանտերերը չզիջեցին ոսկին

Իսպանիայում ավարտվեց հանդբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունը:
Եզրափակչում տանտերերի` Իսպանիայի հավաքականն ակնհայտ առավելությամբ հաղթեց Դանիայի ներկայացուցիչներին` 35:19 հաշվով: Իսպանիայի ընտրանին երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Այն ուժեղագույնն էր ճանաչվել  նաև 2005-ին:
Երրորդ տեղի համար խաղում խորվաթները 31:26 հաշվով պարտության մատնեցին Սլովենիայի հավաքականին:

Ուժեղագույնի կոչումը կվիճարկեն Իսպանիայի և Դանիայի հավաքականները

Իսպանիայում շարունակվող հանդբոլի աշխարհի առաջնության եզրափակչում, որը կկայանա հունվարի 27-ին, ուժեղագույնի կոչումը կվիճարկեն Իսպանիայի և Դանիայի հավաքականները:
Հունվարի 26-ին 3-րդ տեղի համար կպայքարեն Սլովենիայի և Խորվաթիայի ընտրանիները:
Դա հայտնի դարձավ կիսաեզրափակիչ մրցամարտերից հետո.
Իսպանիա-Սլովենիա` 26:22 (13:12)
Դանիա- Խորվաթիա` 30:24 (30:24)

Առջևում կիսաեզրափակիչ հանդիպումներն են

Իսպանիայում անցկացվող հանդբոլի  տղամարդկանց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի  լարված հանդիպումներից հետո որոշվեցին կիսաեզրափակիչի զույգերը:

Գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

Ռուսաստան – Սլովենիա՝ 27:28

Գերմանիա – Իսպանիա՝ 24:28

Դանիա – Հունգարիա՝ 28:26

Ֆրանսիա – Խորվաթիա՝ 23:30

Այսպիսով, հունվարի 25-ին կմրցեն Սլովենիայի և Իսպանիայի,  Դանիայի և Խորվաթիայի հավաքականները:

Չեռնոգորիայի հավաքականը` հանբոլիստուհիների Եվրոպայի չեմպիոն

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած հանդբոլի կանանց Եվրոպայի առաջնությունն ավարտվեց Չեռնոգորիայի հավաքականի հաղթանակով: Եզրափակչում Չեռնոգորիայի թիմը լրացուցիչ ժամանակում 34:31 հաշվով հաղթեց Նորվեգիայի հավաքականին՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Բրոնզե մեդալը նվաճեց Հունգարիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց Սերբիայի ներկայացուցիչներին՝ 41:38 հաշվով:

Տեխնիկական արդյունքներ

Չեռնոգորիա – Նորվեգիա՝ 34:31

 Երրորդ տեղի hամար  հանդիպում

 Հունգարիա – Սերբիա՝ 41:38

Saturday the 23rd. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am