- Բաժին. Վարչապետի գավաթ
- Շաբաթ, 14 Հուլիս 2012 00:11
Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության առաջին միջազգային մրցաշար (2009թ.)
- Բաժին. Վարչապետի գավաթ
- Շաբաթ, 12 Նոյեմբեր 2011 20:15
Երևանի «Միկա» մարզասրահում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային 3-րդ մրցաշարը, որին մասնակցում են մեր երկրի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի նրկայացուցիչները: Մինչև խաղերի սկսելն անցկացվեց ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին, մարզասրներին ողջունելով, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը մաղթեց, որ ստուգատեսը հաճելի ակնթարթներ պարգևի: Նշվեց, որ այս տարի միջազգային մրցաշարին մասնակցում են ուժեղ թիմե , և գրավիչ մրցակցություն է սպասում:
- Բաժին. Վարչապետի գավաթ
- Երկուշաբթի, 03 Հոկտեմբեր 2011 21:49
Նոյեմբերի 11-14-ը Երևանում կանցկացվի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային 3-րդ մրցաշարը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստում քննարկվեցին այդ ստուգատեսի նախապատրաստման և կազմակերպման հետ կապված հարցեր: Նիsտը վարում էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Ընտրվեց կազմկոմիտե` Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանի գլխավորությամբ: Հաստատվեց նախապատրաստական աշխատանքների պլանը, կատարվեց աշխատանքների բաշխում, տրվեցին համապատասխան հանձնարարկաններ: Մրցաշարի գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի միջազգային կարգի մրցավար Ալեքսանդր Արևշատյանը: Մրցաշարի տեսուչը, կամ ինչպես հանդբոլում է ընդունված ասել դելեգատը` միջազգային կարգի մրցավար Արսեն Մխիթարյանն է:
- Բաժին. Վարչապետի գավաթ
- Հինգշաբթի, 01 Սեպտեմբեր 2011 10:54
ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի միջազգային ավանդական մրցաշարն այս տարի կանցկացվի Երևանում: Նոյեմբերի 11-14-ին այն կկայանա երրորդ անգամ: Հիշեցնենք, որ առաջին ստուգատեսը անցկացվել էր երկու տարի առաջ Հայաստանի մայրաքաղաքում: 2010-ին Վանաձորն էր հյուրընկալել երկրորդ մրցաշարի մասնակիցներին: Ի դեպ, այդ ստուգատեսում առաջին անգամ մեր երկրի ընտրանին հանդես եկավ Ֆրանսիայից միացած մեր հայրենակից խաղացողներով թիմ կազմած, և Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը:
- Բաժին. Վարչապետի գավաթ
- Հինգշաբթի, 13 Մայիս 2010 11:09
Անցյալ տարի առաջին անգամ Երևանում անցկացվեց հանդբսլի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկությունը: Այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Եվ փակման արարողության ժամանակ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը հայտարարել էր, որ ստուգատեսը կդառնա ավանդական: Եվ ահա, այն երկրորդ անգամ է կազմակերպվելու: Որոշվել է, որ այս տարի մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 1-5-ին:Մերերկրիհավաքականիցբացի, մասնակցելուենԻրանի, Վրաստանիհանդբոլիստները: ՀրավերներենուղարկվելնաևՌուսաստանի, Բելգիայի, Չեխիայիներկայացուցիչներին: