Կայացավ հանդբոլի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի բացումը

Երևանի «Միկա» մարզասրահում մեկնարկեց  «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային 3-րդ մրցաշարը, որին մասնակցում են մեր երկրի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի նրկայացուցիչները: Մինչև խաղերի սկսելն անցկացվեց  ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին, մարզասրներին ողջունելով, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը մաղթեց, որ ստուգատեսը հաճելի ակնթարթներ պարգևի: Նշվեց, որ այս տարի միջազգային մրցաշարին մասնակցում են ուժեղ թիմե , և գրավիչ մրցակցություն է սպասում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն իր ելույթում հույս հայտնեց, որ այս մրցաշարի բարձր մակարդակով կազմակերպումը կնպաստի մասնակից երկրների կապերի սերտացմանը և Հայաստանում հանդբոլի զարգացմանը: ՀՀ սպորտի և երիտասարդութան հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը կարևորեց , որ Հայաստանում այսպիսի խոշորամասշտաբ ստուգատես է կազմակերպվում և հաջողություններ մաղթեց մասնակից թիմերին:

Sunday the 18th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am