_____________________________________________

  ՍԻՐԵԼ ԸՆԹԵՐՑՈՂ

Շատ դժվար է լինել մասնագետ և միաժամանակ մնալ հանրամատչելի, ցանկացված և հետաքրքիր մնալ, մարզիկների ծնողների, ինչպես նաև հասարակության մեծ շերտերի համար: Սակայն դա դեռ ոչինչ` արհեստավարժ եղար` այդ խնդիրը կլուծես, եթե իհարկե հաշվի առնես բոլորի կարծիքը և խելացի առաջարկությունները:

Սիրելի հանդբոլի սիրահարներ, հավաստիացնում եմ Ձեզ, որ չեմ լինի որևէ խմբի կամ գործարարի խոսափողը և իմ սկզբունքն է լինել լուսավոր, անքեն և դրականը դրվատող և հասարակությանը կրթող և ոչ թե նրա զավեշտով, հերյուրանքով գայթակղող:

Կայքը նպատակ ունի հրատապ լրատվության ներկայացնել հանդբոլի ներկայիս անցուդարձին, ինչու չէ նաև անդրադարձ պատմությանը: Մեծ սիրով կուզենք նաև հաղորդակցվել ինչպես օվկիանոսից այն և այս կողմ գտնվող հանդբոլիստների հետ` հետաքրքիր և խելացի առաջարկություններ հաշվի առնել հանդբոլի հետագա զարգացման ընթացքում:

Սիրելի ընթերցող, ինչ նախասիրություններ էլ որ ունենաս, համոզված եղիր, որ մեր կայքը անարատ հոգևոր սնունդ է տալու քեզ և եթե ուզում ես, որ մեր հանդիպումները լինեն շարունակական, ապա քո միջից հանիր ատելությունը և դավաճանությունը, փոխարենը ձեռք բեր սեր և հավատարմություն, համոզված եմ, որ այն կօգնի ավելի արդյունավետ աշխատելու համար:

 

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ

Հարություն Մելքոնյան

 
Wednesday the 11th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am